-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը
Այլ Լուրեր

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,- այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

«Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:  

Նմանատիպ Հոդվածներ

«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը

Նատա Հարությունյան

Քարդաշյանն օգտագործում է աստղային ուժը՝ Արցախի հարցով ԱՄՆ-ի վրա ազդեցության համար. The Hill

Անի Գրիգորյան

Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր ընտանիքի մասնակցությամբ ռեալիթի շոուն փակվում Է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին