36 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91024 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ. ԿԲ-ն շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը
Տնտեսություն և Բիզնես

Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ. ԿԲ-ն շարունակում է ցածր գնաճի քաղաքականությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում:

«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս:

Նմանատիպ Հոդվածներ

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամավարկային ներկա խթանող պայմաններում գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ

Նատա Հարությունյան

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2 տոկոս․ «Ժողովուրդ»

Սերինե

Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին