16 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
109008 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար
Աշխարհ

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:

Դա նշանակում Է՝ տանից դուրս գալը խախտում չԷ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,-Սոբյանինը գրել Է իր բլոգում:

Նա ընդգծել Է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաեւ նշել Է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղեւորությունը շատ անհրաժեշտ Է, ապա անպայմանորեն հարկավոր Է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,-ընդգծել Է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձեւաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապողներին հանձնարարել Էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով հիվանդացությունը Մոսկվայում կրկին սկսել Է աճել:

Անցած օրվա ընթացքում գրանցվել Է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել Է 7212 նոր դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Ջրային համակարգերն աղտոտելու տուգանքները կրկնապատկվում են. «ՀՀ»

Սերինե

Առաջարկվում է տուգանք սահմանել` լռությունը կամ գիշերային անդորրը խախտելու համար. «Ժամանակ»

Սերինե

700.000 դրամի չափով վարչական տուգանք է նշանակվել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին