13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » «Տարօրինակ բան չեմ տեսնում». Ինչո՞ւ է Լավրովը Արցախի տարածքների վերադարձի հարց քննարկում Ադրբեջանի հետ
Հարցազրույցներ

«Տարօրինակ բան չեմ տեսնում». Ինչո՞ւ է Լավրովը Արցախի տարածքների վերադարձի հարց քննարկում Ադրբեջանի հետ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունների, հայտարարել է, որ  ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման՝ ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատման որոշումներ։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից NewArmenia.am-ը հարց ուղղեց, թե արդյոք Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանը նման մանդատ տվե՞լ են Ռուսաստանին, որ այն ինքնուրույն քննարկի տարածքների վերադարձի հարցերը Ադրբեջանի ղեկավարության հետ: «Երբ տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ 2 երկրների միջև, յուրաքանչյուր երկիր բարձրացնում է իրեն հուզող հարցեր, և դրանք դառնում են քննարկման առարկա: Բնականաբար, այդ հարցը բարձրացվել է Արդբեջանի կողմից և դրա շուրջ 2 բառ փոխանակելը արդեն այդ հարցի քննարկում է»,-ի պատասխան ասաց Եղոյանը՝ հավելելով. «Տարօրինակ կլիներ, եթե Ադրբեջանն այդ հարցը չբարձրացներ կամ բարձրացնելուց հետո այդ հարցը չքննարկվեր: Ես էստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»: 

Հստակեցմանը, թե Հայաստանի ղեկավարությունն ինքը հայտարարում է, թե Արցախը ինքը պետք է բանակցի, և Հայաստանը մանդատ չունի բանակցելու Արցախի փոխարեն, իսկ Լավրովը տարածքների վերադարձի որոշումներ է քննարկում, պատգամավորն ասաց. «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և ինչպես մենք ցանկացած հարց կարող ենք բարձրացնել Մինսկի խմբի ցանկացած համանախագահող երկրի առաջ, ճիշտ այդպես էլ Ադրբեջանը Մինսկի խմբի որևէ երկրի առաջ»: 

ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչև տարվա վերջ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կվավերացվի: «Իսպանիայի խորհրդարանն այսօր վավարեցրել է, միայն մեկ երկիր է մնացել, որ վավերացնի, դա  Պորտուգալիան է, որը կարծում եմ մինչև տարվա վերջ կվավերացնի»,-ասաց Եղոյանը:   

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Նատա Հարությունյան

Ահա նաեւ շատ կարեւոր տեղեկություն Երեւանի կենտրոնում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան

Սերինե

Նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը դադարելու էր 6 ամիս անց. Արման Եղոյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին