21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91795.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Տեխնիկական վերազինում, առաջնախաղեր. Ռուսական թատրոնի նոր տնօրենը ներկայացրել է հեռահար ծրագրերը
Մշակութային

Տեխնիկական վերազինում, առաջնախաղեր. Ռուսական թատրոնի նոր տնօրենը ներկայացրել է հեռահար ծրագրերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի: 

1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան 40 դեր:

1996-1998թթ. դասավանդել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան:

2008-2016թթ. աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միությունում՝ որպես քարտուղարը:

2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է: 

2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):

2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին:

2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։

2020թ. հունվարից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

_____________

Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի մամուլի ծառայություն

Նմանատիպ Հոդվածներ

«Փրկիր մշակույթը». թատրոնների անձնակազմը ֆլեշմոբ է սկսել. «ՀԺ»

Սերինե

Թատրոնի հրաշքը պարտավոր ենք զգալ, վայելել ամեն օր. Կ. Օրբելյանը շնորհավորել է գործընկերներին

Diana Amirkhanyan

Առավել, քան երբևէ լինենք միասնական. Հակոբ Ղազանչյանը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրը

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին