-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » Տեղեկություն ունեմ, որ Վանեցյանն ադամանդների ապօրինի շրջանառությամբ է զբաղվում. Դանիել Իոաննիսյան
Հարցազրույցներ

Տեղեկություն ունեմ, որ Վանեցյանն ադամանդների ապօրինի շրջանառությամբ է զբաղվում. Դանիել Իոաննիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Իրազեկ քաղաքացի» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ-ն և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գժի թուղթ» ունենալու մասին սուտ տեղեկություններ են տարածել և զբաղված են հեղափոխության ու վարչապետի դեմ արշավով:

365news-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը վերահաստատեց նախօրեին արած հայտարարություններն ու բացեց որոշ փակագծեր։

-Երեկ հայտարարեցիք, որ ԱԱԾ-ում կան մարդիկ, ովքեր աշխատում են հեղափոխության և վարչապետի դեմ: Ձեզ հայտնի՞ են այդ անձանց անունները:

-Սա ուղղակի ակնհայտ երևույթ է և այո, որոշ աշխատակիցների անուններ հայտնի են, մեծ մասինը հայտնի չի, բայց պետք էլ չի, որ հայտնի լինեն։ Մեր խնդիրը այդ աշխատակիցների անունն ու անձը չի, մեր խնդիրը համակարգն է․ համակարգը, որը ընդհանուր առմամբ հիվանդ է, որը պետք է բուժվի, դառնա իրապես արդյունավետ գործող հետախուզական և հակահետախուզական ծառայություն:

Ես չեմ ցանկանա նշել մի քանի աշխատակիցների անուներ, շատերի անուններն են հայտնի: Մի մասի անունները առհասարակ Ձեզ ոչինչ չի ասի: Սա անձնավորված հարց չի: Եթե անուններ եք ուզում, ապա դա ԱԱԾ ղեկավարությունն է, իսկ ավելի կոկրետ՝ ԱԱԾ ղեկավարի անունը կարող եմ տալ՝ խոսքը ժամանակավոր պաշտոնակատարի մասին է: Բայց հարցը անձինք չեն, և սա անձնավորված չի:

-Ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն պիտի լինի ԱԱԾ-ի աշխատանքը:

-ԱԱԾ-ն պետք է զբաղվի հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, պետք է զբաղվի լավ, որ ոչ ոք վարչապետի հեռախոսը չգաղտանլսի: Ո՞նց կարելի է գնահատել ԱԱԾ-ի գործունեությունը բավարար, եթե նման բան է տեղի ունենում: Նախ ԱԱԾ-ն չպետք է վարչապետի դեմ գործի, վարչապետի վրա ազդեցություն գործադրելու համար ապատեղեկատվություն տարածի։

-Վարչապետն իր հայտարարություններում նշում է, որ վստահում է ԱԱԾ-ին:

-Վարչապետն Արթուր Վանեցյանին էլ էր վստահում՝ տեսանք ինչով վերջացավ այդ վստահությունը: Այդ վստահությունը պրծավ նրանով, որ Վանեցյանն արդեն ուզում էր վարչապետի գլխից վերև թռներ, վարչապետին գցեր:

-Ուզում եք ասել, որ Արթուր Վանեցյանը իշխանափոխությո՞ւն էր փորձում անել:

-Արթուր Վանեցյանն աշխատում էր Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իր քաղաքական ամբիցիաների համար:

-Ի՞նչ նպատակ էր հետապնդում Արթուր Վանեցյանը:

-Արթուր Վանեցյանը նախ ուզում էր դառնալ առաջին փոխվարչապետ դեռևս սրանից մեկ տարի առաջ, այնուհետև, երբ որ դա իր մոտ չստացվեց, ինքը սկսեց ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների հետ, ընկնել նրանց ազդեցության տակ՝ Միքայել Մինասյանը, Արիկը Սաղաթելյան, և իրանց ազդեցության տակ անում էր էն՝ ինչ-որ անում էր: Եվ ժողովրդավարական ազդեցությունների դեմ էր ուզում գնալ: Վարչապետի որոշ՝ ԱԱԾ-ի հետ չկապված նշանակումների վրա էր փորձում ազդել կեղծ լուրեր տարածելով, որոշ վիդեոբլոգերների և նախկին կոռումպացված իշխանությունների հետ համագործակցելով, նման բաներ էր անում:

-Ձեր այս հայտարարությունները հիմնվա՞ծ են կոնկրետ փաստերի վրա, որոնք Դուք կարող եք հրապարակել, թե հավաստի տեղեկատվության արդյունք են:

-Տեղեկատվության այն ծավալը, որը ես ունեմ շատ մեծ է: Բայց մի մասի ապացուցման խնդիր կա: Հիմա ես տեղեկություններ ունեմ, որ Արթուր Վանեցյանը ադամանդների անդրսահմանային ապօրինի շրջանառությամբ է զբաղված մեկ այլ պետական պաշտոնյայի հետ միասին, բայց քանի դեռ ապացույցը չունեմ՝ դրա համար ես դա պնդել չեմ կարող: Ես ունեմ ներքին համոզում, որը հիմնված է որոշակի տեղեկատվության վրա, որ դա ճիշտ է: Ես պնդում եմ այն, ինչը կարող եմ հստակ ապացուցել, օրինակ այն, որ Վանեցյանը համագործակցում էր քրեական հեղինակությունների հետ: Եվ եթե Արթուր Վանեցյանն ուզում է՝ կարող է ինձ դատի տալ և ես իրեն դատարանում փաստերով կապացուցեմ: Ինքն էլ շատ լավ գիտի, թե ես ինչ փաստեր ունեմ:

Խնդրում եմ նշեք մի շարք քրեական հեղինակությունների անուններ, որոնց հետ համագործակցում է Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ-ն։

-Արթուր Վանեցյանը մտերիմ հարաբերություններ ունի որոշ անձանց հետ, օրինակ՝ Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո, Թոխմախի Մհեր, Վստրեչի Ապեր: Ես նույնիսկ իրենց անուն-ազգանունները չեմ հիշում, մի մասի անուն ազգանունն էլ չգիտեմ, կրիմինալ աշխարհից հեռու մարդ եմ: Քրեական հեղինակությունների հետ ԱԱԾ համագործակցությունը հիմնականում Վանեցյանի օրոք է եղել, ինչը դադարեց նրա ղեկավարման կասեցումից հետո:

– Դուք հայտարարել էիք, որ Արթուր Վանեցյանը և ԱԱԾ-ն զբաղվել են Նիկոլ Փաշինյանի՝ «գժի թուղթ» ունենալու մասին սուտ տեղեկություններ տարածելով:

-Ասեմ ավելին՝ եթե այդ քայլը չլիներ՝ Վանեցյանը միգուցե ավելի ուշ հրաժեշտ տար իր պաշտոնին: Դա պատճառներից մեկն էր, Վանեցյանի պահով պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ հանդուրժող եղավ Վանեցյանի նկատմամբ իր շատ արաքների նկատմամբ: Պարզապես ինչ-որ պահի համբերության բաժակը լցվեց:

-Հայտարարել էիք նաև, որ Վանեցյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Ի՞նչ եք կարծում՝ նա կարող է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդ դառնալ:

-Արթուր Վանեցյանը թող մի քիչ կրթվի, սովորի, սկսի ավելի բովանդակային ու հետաքրքիր խոսել, միգուցե կարողանա կուսակցություն ստեղծել, բայց լինել մրցակից Փաշինյանին՝ խնդալու է, էլի:

-Դուք նշեցիք, որ ԱԱԾ ժամանակավոր պաշտոնակատարն աշխատում է վարչապետի և հեղափոխության դեմ:

-ԱԱԾ ղեկավարությունը և ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը որոշ գործողություններով գնում են ի հեճուկս հեղափոխության արժեքների: Ինձ չենհետաքրքրում իրենց և վարչապետի հարաբերությունները:

Հայկանուշ Ալոյան

Աղբյուրը՝ 365news.am

Նմանատիպ Հոդվածներ

Արթուր Վանեցյանի շուրջ չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորվել․ Հրաչյա Հակոբյան

Diana Amirkhanyan

Վանեցյանը հենց ինքը տրամադրի այդ տեղեկությունը. Լ․ Մակունցը՝ Ա․ Վանեցյանի հայտարարության մասին

Diana Amirkhanyan

Երկրի անվտանգությանն սպառնացող վտանգներին առնչվող իմ զգուշացումը նաև ՍԴ շուրջ իրադարձություններին էր առնչվում․ Արթուր Վանեցյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին