28 C
Yerevan
30 Մայիսի, 2020
70053.8 By Google Analytics 30.05.2020
Գլխավոր » Տեսչական մարմինը մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ
Այլ Լուրեր

Տեսչական մարմինը մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Կազմվել և տրամադրվել  են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում:  Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում  ուղևորներն իջեցվել են  տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:

Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ  ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ: 

Տեսչական մարմնի և  «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների  համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ,  տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել  պարտադիր կատարման ցուցումներ։ 

Նմանատիպ Հոդվածներ

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

Աշխեն

Տեսչական մարմինը շարունակում է հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական գործառույթները

Աշխեն

2020 թ․ առաջին եռամսյակում տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչությունըն ՀՀ ամբողջ տարածքում հայտնաբերել է 53 ինքնակամ կառույց

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին