20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ
Սոցիալական

Տեսչական մարմինը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի 12-ին մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորպես՝ շինանյութի առևտրի կետերում, բենզին ու գազի լցակայաններում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա չեն եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ:

Տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Նմանատիպ Հոդվածներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խախտումների զգալի նվազում է գրանցել

Նատա Հարությունյան

Խախտումներ են հայտնաբերվել տաքսու վարորդների մոտ.տեսչական մարմինը շարունակում է ստուգումները

Սերինե

Հանրային տրանսպորտի և տաքսիների վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին