33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82019.2 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » Տեսչական մարմնի ակտիվ վերահսկողությունը շարունակվում է նաև ՀՀ բոլոր մարզերում
Այլ Լուրեր

Տեսչական մարմնի ակտիվ վերահսկողությունը շարունակվում է նաև ՀՀ բոլոր մարզերում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, 2020 թվականի մայիսի 18-ից 28-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացրել հանրապետության բոլոր մարզերում՝ ՀՀ Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ակտիվ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ է իրականացրել մարզի տարբեր քաղաքներում, համայնքներում՝ հանրային տրանսպորտի և մարդատար տաքսի ավտոմոբիլների՝ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:  

Կատարված վերահսկողության արդյունքում բազմաթիվ մարդատար տաքսի ավտոմոբիլների և կանոնավոր երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների  նկատմամբ ՃՈ կողմից կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Այդ ընթացքում հինգ տասնյակից ավել տրանսպորտային միջոցների վարորդների տրվել է պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում հայտնաբերված թերությունները և խնդիրները շտկելու համար:

 Տրանսպորտային միջոցների վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել է ուղեցույցներ՝ անվտանգության կաննոները և նորմերը պահպանման համար:

Նշենք, որ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից ամենօրյա վերահկողությունը կրում է շարունակական և խիստ բնույթ:

Նմանատիպ Հոդվածներ

2120 կազմակերպության գործունեությունը դադարեցվել է

Սերինե

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներ

Սերինե

Տեսչական մարմինը տրանսպորտային միջոցներում խախտումներ է հայտնաբերել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին