7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ac19.am հավելվածը
Այլ Լուրեր

Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ac19.am հավելվածը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում գործարկվել է ac19.am հավելվածը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն կունենան նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ հարցման մասնակցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ հավելվածը քաղաքացուն կօգնի կողմնորոշվել և հասկանալ, թե կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:

Ավինյանը ընդգծել է, որ քաղաքացին հարցաշարին պետք է հնարավորինս ճշգրիտ պատասխանի։

« Ճշգրիտ պատասխաններից համաճարակաբանները կհասկանան ձեր վիճակը և արդյոք որևէ միջոց պետք է ձեռնարկել, թե ոչ։ Այդ ամբողջ տվյալները կուտակվելու են մեզ մոտ և այդ տվյալների վերլուծության համար մի փոքր ժամանակ է պետք գալու, բայց պետք է համոզված լինեք, որ այդ տվյալների վերլուծության արդյունքում, եթե կարիքը կա, համաճարակաբանները կկապնվեն ձեզ հետ»,- ասել է  Ավինյանը։

Ըստ փոխվարչապետի՝ ներկայումս հավելվածը հասանելի է android համակարգով հեռախոսների համար, հետագայում iOS-ով նույնպես հասանելի կլինի։  Հարցաշարին հնարավոր է պատասխանել նաև համակարգչի միջոցով՝ ac19.am հասցեով։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 249 է:

Նմանատիպ Հոդվածներ

Երևանում վայրէջք կկատարի Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը․ Պարետ

Սերինե

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների

Սերինե

Մոսկվայից վերադարձող քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ․ Պարետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին