17 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107497.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Տիգրան Ավինյանի նոր որոշումը
Այլ Լուրեր

Տիգրան Ավինյանի նոր որոշումը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Armenian International Medical» հիմնադրամի կողմից «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հասցեով ստացված բեռի (լսողական խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների հիվանդների համար անվճար Cochlear իմպլանտ համակարգեր՝ լսողական ապարատներ, բացի մասերից և պարագաներից (Nucleus 6 (RB+LW) +CI612 system համակարգի հավաքածու՝ 1 հատ, և Nucleus 6 (RB+LW) +CI632 system համակարգի հավաքածու՝ 10 հատ), 153,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

Նատա Հարությունյան

Տիգրան Ավինյանը կմեկնի արձակուրդ

Նատա Հարությունյան

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն կիբեռանվտանգության վերաբերյալ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին