29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100944 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
Այլ Լուրեր

Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում:

Նմանատիպ Հոդվածներ

Նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոլորտում աշխատանք կորցնողներ չեն լինի. Տիգրան Եսայան

Սերինե

Ծրագիրը չի կրում ձևական բնույթ, այլ միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը․ Ոստիկանության պետի տեղակալ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին