3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Տիգրան Ուրիխանյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից՝ «ժողովրդի շահերը սպասարկելու համար»
Իրավունք

Տիգրան Ուրիխանյանը դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից՝ «ժողովրդի շահերը սպասարկելու համար»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր հայտարարեց, որ այս փուլում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան խմբակցության մոտեցումների հետ»: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է համագործակցությունը Տիգրան Ուրիխանյանի հետ, որը կդառնա անկախ պատգամավոր: NewArmenia.am-ը մի քանի հարց ուղղեց պատգամավորին:

Պարոն Ուրիխանյան, այդքան անհաղթահարելի՞ էին ԲՀԿ-ի ու Ձեր տարաձայնությունները, որ որոշեցիք դուրս գալ ԲՀԿ խմբակցությունից:

-Ես տարաձայնությունների մասին ոչ մտածելու, ոչ խոսելու կարևորություն չեմ տեսնում: ԲՀԿ-ին պիտի հարցնեք՝ ի՞նչ տարաձայնություններ ունի: Ես ուղղակի խոսում եմ ուրույն քաղաքական կուրս իրականացնելու մասին: Դրանով էր պայմանավորված իմ որոշումը:

-Ձեր քաղաքական կուրսը կարո՞ղ է Ձեզ դեպի իշխանություն տանել:

— Իմ քաղաքական կուրսը ինձ տարել է, տանում է միշտ, ինչպես նկատել եք, դեպի ժողովուրդ, ժողովրդի պրոբլեմների լուծում:

— Ուզում եք ասել՝ ԲՀԿ-ն լավ չէ՞ր լուծում ժողովրդի պրոբլեմները:

— Ես ինչ որ ուզում եմ ասել, դա ասում եմ: Սխալ հարց եք տալիս:

— Այսինքն՝ ի՞նչ եք անելու հիմա ժողովրդի համար:

— Շարունակելու եմ գրել լավ օրենքներ, ոնց որ էս մի տարվա մեջ գրեցի: Սպասարկելու եմ ժողովրդի շահերը:

-Ստացվում է՝ Դուք դուրս եկաք, քանի որ ԲՀԿ-ում դա հնարավոր չէր անել:

-Ոչ, ես դուրս եկա, որ ուրույն քաղաքական կուրս իրականացնեմ:

— Քաղաքական նոր ծրագրե՞ր ունեք:

— Ես շարունակելու եմ աշխատել որպես անկախ պատգամավոր:

-Իսկ ԲՀԿ-ում կաշկանդվա՞ծ էիք ձեր ծրագրերն իրականացնել:

-Իհարկե, ոչ: ԲՀԿ-ում ամեն ինչ լավ էր:

— Այդ դեպքում, ինչո՞ւ է ԲՀԿ-ն խոսել տարաձայնությունների մասին:

— Իրենց հարցրեք:

-Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի խնդիր չե՞ք ունեցել:

-Գագիկ Ծառուկյանն իմ հարգարժան բարեկամն է և այդպես էլ մնալու է:

-Ամեն դեպքում, ինքը տարաձայնություններ ունի՞ Ձեզ հետ:

-Չեմ կարող ասել, չգիտեմ:

— Իսկ արդեն կողմնորոշվել եք Սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբում եք լինելու, թե «ոչ»ի, հանրաքվեի հետ կապված ինչպե՞ս եք ժողովրդի շահերը սպասարկելու:

-Չեմ էլ մտածել հանրաքվեի մասին, անշուշտ կքննարկեմ:

-Իսկ հանրաքվեն ՍԴ-ում վիճարկելու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը հնարավո՞ր է միանաք:

-Տեղյակ չեմ:

-Ձեր անունը մամուլում կապվել է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նոր ձևավորվելիք կուսակցության հետ, հնարավո՞ր է գնաք էնտեղ:

Չի կարող կապվել իմ անունը:

-Չե՞ք կիսում Վանեցյանի մտահոգությունները երկրի մասին:

— Ես ոչ առնչություն ունեմ, ոչ ինֆորմացիա, ոչ կապ կա:

— Իսկ հնարավո՞ր է հետագայում կապ ունենաք Վանեցյանի կուսակցության հետ:

-Ոչ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ԲՀԿ-ն վստահորեն կգլխավորեր հանրաքվեի «Եսիմի» շտաբը, եթե այդպիսին լիներ. քաղաքագետ

Սերինե

Այսօր պարզ կդառնա՝ ԲՀԿ-ն կձևավորի «ոչ»-ի շտաբ, թե չէ

Diana Amirkhanyan

ԲՀԿ-ականներն այսօր կհավաքվեն «Կանյաչնիում». «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին