27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Տղամարդուն զրկել էին ազատությունից ու դանակով սպառնացել․ ոստիկանության բացահայտումը
Այլ Լուրեր

Տղամարդուն զրկել էին ազատությունից ու դանակով սպառնացել․ ոստիկանության բացահայտումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունիսի 26-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում նույն դեպքի վերաբերյալ, րոպեների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց: Քաղաքացիներից մեկը 1-02 էր զանգել, որ Մարգարյան բժշկական կենտրոնի հարակից այգում մի տղամարդու են ծեծում, մյուսը ահազանգել էր, որ նույն հիվանդանոցի մոտակայքում ծեծել են եղբորն ու նրան իրենց մոտ են պահում:
Օպերատիվ խումբն անհապաղ նշված հասցե մեկնեց: Քրեական հետախույզները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների հետ բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում Բուզանդի փողոցի մի շինությունից, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, իրավապահները չորս տղամարդու բերման ենթարկեցին, որոնցից երեքը` Երևանի, մեկը Զովունի գյուղի բնակիչներ էին: Ոստիկանության Կենտրոնական բաժին հրավիրվեց նաև տուժողը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների` հիշյալ անձինք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, հանդիպել են տուժողի հետ, գումարային հարցերի շուրջ վիճել, նրան տեղափոխել են Բուզանդի փողոցի նշված շինությունը, սպառնացել դանակով, կամքին հակառակ տևական ժամանակ պահել այնտեղ, հարվածներ են հասցրել ու պահանջել վճարել իրենց գումարները:
Բերման ենթարկվածներից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:`

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին