13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի. Տիգրան Մանսուրյանի համոզմամբ՝ դարձյալ համախմբվելու ժամանակն է
Այլ Լուրեր

Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի. Տիգրան Մանսուրյանի համոզմամբ՝ դարձյալ համախմբվելու ժամանակն է

 Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարծում է՝ այս դժվարին օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական գործողություններ են իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ, անհրաժեշտ է սթափ լինել, համախմբվել ու պայքարել հակառակորդի դեմ:

«Զինուժի» հրապարակած տեսանյութում մաեստրոն նշում է, որ մենք միահամուռ  գոյութենական կռվի մեջ այսօր նորոգման կարիքն ունենք  թե՛  ուժի, թե՛ մտքի, թե՛ սթափության, անշուշտ, նաև զինվորի ու զենքի:

https://www.facebook.com/watch/?v=695030041109966

«Թո՛ղ լինի այս զորավոր ուժերի համախմբումն ընդդեմ թշնամու, և այս բոլորին խառնենք խորունկ ցասման զգացումը, որ ուժ տա մեզ պահպանել եկեղեցիներ, տուն, տեղ: Նորից ու նորից հավաքվելու, ամբողջանալու պահանջն է ստիպում մեզ կրկին ասելու՝  տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է Տիգրան Մանսուրյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Նմանատիպ Հոդվածներ

Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

Աշխեն

Տիգրան Մանսուրյանի և մի խումբ այլ գործիչների երաշխավորությամբ երաժիշտն ազատվեց զինծառայությունից

Diana Amirkhanyan

Երբեմն ուզում եմ երիտասարդ տարիքի թռիչքին մեկ անգամ էլ հասնեմ.Տիգրան Մանսուրյանը 81 տարեկան է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին