21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտի վարույթ է հարուցել. մանրածախ գինը` կազմել է 160-220 դրամ
Այլ Լուրեր

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտի վարույթ է հարուցել. մանրածախ գինը` կազմել է 160-220 դրամ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 26-ի նիստում  որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը, որի արդյունքում բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մասնավորապես մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին դիմակների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դիմակները ձեռք է բերել  բարձր գներով։ Մասնավորապես՝ մեծածախ վաճառքի գինը մեկ դիմակի համար 2020 թվականի մայիսին միջինում կազմել է 120-175 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը` միջինում  160-220 դրամ:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝   http://competition.am/uploads/resources/Vo195_26_05_2020.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ՏՄՊՊՀ-ն 2 մլն-ով տուգանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի հիմնադրած «Սովռանո» ՍՊԸ-ն. «ՀԺ»

Սերինե

ՏՄՊՊՀ և ՍԱՏՄ պատասխանատուները քննարկել են անբարեխիղճ մրցակցության ոլորտում համագործակցության հարցեր

Սերինե

Չի եղել դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծվի և վաճառվի 220-ով. ՏՄՊՊՀ նախագահ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին