24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը
Այլ Լուրեր

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին: Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը): 

Հանձնաժողովի որոշմանը, որը ներառում է նաև հանձնաժողովի կողմից իրականացված հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն,  կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo282_09_07_2020.pdf :

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության

 պետական հանձնաժողով

Նմանատիպ Հոդվածներ

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

Նատա Հարությունյան

ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով

Սերինե

Դեռ փետրվարին ձվի շուկայում խնդիր կար, և ՏՄՊՊՀ-ն վարույթ իրականացրեց, բայց շարունակաբար բողոքներ ստանում ենք. Նազելի Բաղդասարյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին