30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ ներառված են այնպիսի դեղորայք, որոնք մատչելի են․ Արսեն Թորոսյան
Սոցիալական

Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ ներառված են այնպիսի դեղորայք, որոնք մատչելի են․ Արսեն Թորոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տնային պայմաններում թոքաբորբի բուժման ժամանակ ներառված են այնպիսի դեղորայք, որոնք մատչելի են, ու կարիք չկա դրանից դուրս այլ դեղեր գնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել մարդկանց բուժման ծախսերը, եթե նրանք տանն են բուժվում կորոնավիրուսից:

«Եթե իսկապես այլ դեղերի կարիք կա, ապա այդ քաղաքացին չպետք է բուժվի տանը, պետք է տեղափոխվի հիվանդանոց: Բուժման պրոտոկոլի մեջ ներառված դեղերի մի մասը, հատկապես այնպիսի դեղեր, որոնք հարաբերականորեն ավելի թանկ են, թեև դրանք մի քանի հազարի շրջանակում են,  իրականացրել ենք կենտրոնացված գնում և բաշխել ենք ՀՀ բոլոր պոլիկլինիկական համակարգերին»,- ասաց նա։

Նախարարը շեշտեց, որ մի շարք անձինք, ովքեր կորոնավիրուսով են վարակված, նույնիսկ բուժման կարիք չունեն։ Նրա խոսքով՝ այդ անձինք պետք է պարզապես մեկուսանան:

Նմանատիպ Հոդվածներ

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք

Սերինե

Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը. «Փաստ»

Սերինե

Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները. «Փաստ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին