29 C
Yerevan
25 Սեպտեմբերի, 2020
99971.2 By Google Analytics 24.09.2020
Գլխավոր » Տնտեսվարող սուբյեկտների հանդեպ չկա ուղիղ և անմիջական վերահսկողություն. փորձագետ. «Փաստ»
թերթերի տեսություն

Տնտեսվարող սուբյեկտների հանդեպ չկա ուղիղ և անմիջական վերահսկողություն. փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը՝ մահվան ելքով: Ալկոհոլից մասսայական թունավորումը թերևս շատերիս ստիպեց նորից անդրադառնալ կարևորագույն՝ սննդի անվտանգության հիմնախնդրին: Տնային պայմաններում պատրաստվող հացաբուլկեղեն, քաղցրավենիք, կաթնամթերք, ալկոհոլային արտադրանք և այլն: Բայց սա հարցի միայն մի կողմն է: Ինչո՞ւ այս ամբողջ արտադրանքը գնորդ ունի, պատճառներից մեկը կարող է լինել էժան գինը, բայց արդյո՞ք մեր առողջությունն ավելի կարևոր չէ, քան նման տեսակի սնունդ գնելը:

«Սպառողների ասոցիացիայի» փորձագետ-իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ չկա ուղիղ և անմիջական վերահսկողություն: «Չկան լծակներ, որոնցով հնարավորություն կլինի վերահսկողություն իրականացնել՝ արտադրանքից սկսած մինչև ապրանքը շուկա և սպառողին հասցնելը: Միևնույն է՝ սպառողը ինչի պահանջարկ էլ ունենա, նա տեսնում է առաջարկվող ապրանքի որակը, թե շուկայում ինչ կա: Երբեմն նաև ցածր գնին նայելով՝ սպառողը կարող է ուշադրություն չդարձնել որակին, արդյո՞ք ապրանքն անցել է համապատասխան փորձաքննություն, լաբորատոր հետազոտություն և այլն:

Կարծում եմ, որ այս պարագայում գործ ունենք շուկայի վերահսկողական և սննդի անվտանգության տեսչական մարմինների թույլ վերահսկողության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ տնային պայմաններում ստեղծված ալկոհոլային խմիչքն առանց որևէ փորձաքննության և թույլտվության, լաբորատար հետազոտության հասել է շուկա: «Չգիտեմ, թե նախաքննությունն ի՞նչ է պարզելու, արդյոք հետո արդյունքները լիարժեք և օբյեկտիվ ներկայացվելու են հասարակությանը, երաշխավորվա՞ծ ենք, որ սա կլինի վերջին դեպքը, սա ասել չենք կարող:

Քանի դեռ բարձիթողի վիճակ է, օրենքը թույլ չի տալիս լիազորությունների հստակ կանոնակարգում և իրացում, քանի չկա լիարժեք և խիստ պատժամիջոցային վերահսկողություն, սա շարունակական բնույթ է կրելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին