26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Տնօրենների աշխատանքի բողոքներն՝ այդ թվում նաև ընտրության հետ կապված, շարունակում են լինել ամենահաճախ հանդիպողները․ Կրթության տեսչական մարմինի ղեկավար
Գլխավոր Նորություններ

Տնօրենների աշխատանքի բողոքներն՝ այդ թվում նաև ընտրության հետ կապված, շարունակում են լինել ամենահաճախ հանդիպողները․ Կրթության տեսչական մարմինի ղեկավար

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հետ զրուցել է ոլորտի խնդիրներից, ուսումնական հաստատություններում արված ստուգումների արդյունքներից և այլն։

«Ամենաշատ խախտումներ ու բողոքներ զուտ թվաքանակի իմաստով ստանում ենք դպրոցներից՝ հանրակրթական համակագից, սակայն պատճառն այն է, որ այս  հաստատութուններն ամենաշատն են՝ ՀՀ-ում 1400 հանրակրթական հաստատություններ կան։ Քիչ չեն նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների պարագայում, հատկապես այն բանից հետո, երբ նրանք անցան պետական վերահսկողության դաշտ»,- ասաց նա։

Հարցին՝ հիմա դպրոցների տնօրենների ընտրության հետ կապված բողոքներ կա՞ն՝ հաշվի առնելով, որ նախկինում շատ էր դժգոհությունը, որ նշանակվում են զուտ կուսակցական պատկանելությունից ելնելով, ընտրությունները խախտումներով է և այլն, Շագաֆյանը պատասխանեց ․ «Այո՛, տնօրենների աշխատանքների նկատմամբ բողոքներն այդ թվում նաև ընտրության հետ կապված բողոքները շարունակում են լինել ամենահաճախ հանդիպողները։ Կարող եմ թվերով ասել, որ  այսօրվա դրությամբ՝ մենք ստացել ենք 130 բողոք, որի մեծ մասը հանրակրթությանն են վերաբերում։ Շարունակում է ամենատարածվածը լինել տնօրենների կողմից թույլ տրված անօրիանականությունները, հաճախ հանդիպում են նաև գործատու-աշխատող փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ, որը ուղիղ կապ ունի առաջին խնդրի հետ։ Այսօր էլ տնօրենների ընտրության հետ կապված խնդիրները հաճախակի են հանդիպում»։

Նրա խոսքով՝ ստուգումների արդյունքում 22 կարգապահական տույժ է եղել՝ հիմնականում միջին մասնագիտական կրթության հաստատությունների ներկայացուցիչներին, ավելին՝ երկուսն աշխատանքից հեռացել են։ Նա նկատեց, որ դիմումներ են եղել, որոնք իրենք ներկայացրել են իրավապահ մարմիններին։

Մանրամասները՝ տեսանյությում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին