-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116400 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Տոնական օրերին պայթուցիկներից և հրավառություններից տուժել է 95 անձ
Այլ Լուրեր

Տոնական օրերին պայթուցիկներից և հրավառություններից տուժել է 95 անձ

Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել՝

  • 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր)
  • 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի
  • 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք:

«Պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգում եք Ձեր առողջությունը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին