31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90131.2 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով
Այլ Լուրեր

Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել: Սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ և հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը: Ոստիկանության աշխատակիցը, կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին,  բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը  ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության  հետ կապերի բաժին

Նմանատիպ Հոդվածներ

Մեկնարկել է ոստիկանության հիմնարար բարեփոխումների գործընթացը. «ՀՀ»

Սերինե

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել

Նատա Հարությունյան

Ոստիկանները վնասազերծել են Իրանի քաղաքացի՝ ազգությամբ ադրբեջանցի տղամարդու

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին