9 C
Yerevan
4 Ապրիլի, 2020
52737 By Google Analytics
Գլխավոր » Մեզ որևէ կերպ խանգարել հնարավոր չէ, մենք շարժվելու ենք մեր օրակարգով. Սուրեն Պապիկյան
Իրավունք

Մեզ որևէ կերպ խանգարել հնարավոր չէ, մենք շարժվելու ենք մեր օրակարգով. Սուրեն Պապիկյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ լրատվականում հրապարակում կար առ այն, որ ես իմ կենսագրության մեջ ինչ-որ խմբագրումներ, սրբագրումներ եմ արել, և թաքցրել եմ իմ կյանքի որոշ հատվածներ՝ մասնավորապես դատվածության մասին տեղեկություն եմ թաքցրել, ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է՝ տվյալ անձը դատված չի համարվում: Այսօր իր ՖԲ ուղիղ կապով ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Մամուլում տեղ գտած հրապարակումը Պապիկյանը համարում է վարկաբեկող և ընդգծում, որ այն ուղղված է իր գործունեությունը մրոտելուն, հատկապես երբ ՀՀ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի աշխատանքներն են ընթանում և ինքը «Այո» կենտրոնական շտաբի գրասենյակի ղեկավարն է․ «Առաջիկա ամիսներին համակարգելու եմ քարոզարշավը և այս հանգամանքով պայմանավորված լուրեր ենք ստանում, որ բազմաթիվ մտահոգ նախկին, ներկա քաղաքական գործիչներ, խմբեր, լրատվականներ հանձնարարություններ են ստացել ամեն կերպ սևացնել ու մրոտել իմ բարի համբավը, և այն աշխատանքը, որն իմ կողմից արվել է մեկ ու կես տարվա ընթացքում՝ այսպիսով փորձելով մրոտել նաև «Այո»-ի շտաբի գործունեությունը, և Սահմանադրական փոփոխությունների հաջողությունն ինչ որ կերպ խոչընդոտել»։

Նա նշում է, որ մեկ ու կես տասնամյակի վաղեմության հարցեր են փորփրել իր գործընկերները․ «Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում։ Ներկայացված նյութերի մեջ կան որոշակի թյուրիմացություններ, մասնավորապես՝ իբր իմ կողմից օգտագործված սուր ծակող գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Որևէ մեկի նկատմամբ ես ուժ չեմ գործադրել և զենք չեմ կիրառել»,- ասաց նա։

Սուրեն Պապիկյանը ուշադրություն հրավիրեց այն հարցի շուրջ, որ հրապարակվածը անձնական գաղտնի ինֆորմացիա է և ոստիկանության հատուկ բաժնում է պահվում։ Նախարարն ընդգծեց, որ այդ ինֆորմացիայի հասանելիությունը կարող է լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին և նաև տվյալ անձի համաձայնությամբ՝ որևէ մեկին տրամադրելու պայմաններում։

«Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ փոխանակ հետհեղափոխական շրջանում զբաղված լինեին ՀՀ թալանողների հանցագործությունները բացահայտելու գործով, զբաղված են եղել՝ տվյալ անձը կամ անձինք, ՀՀ պաշտոնյայի՝ իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը հրապարակային դիմեց ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկնաության պետերին՝ խնդրելով պարզել, թե ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը մրոտելու առիթ։

«Մեզ որևէ կերպ խանգարել հնարավոր չէ, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»,- շեշտեց Պապիկյանը։

Նմանատիպ Հոդվածներ

«Իմ քայլում» էլ համակարծիք չէին. «Հրապարակ»

Սերինե

Իշխանական խմբակցության պատգամավորները, կարծես թե, փոշմանել են․ «Ժողովուրդ»

Սերինե

Իշխանություններն այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին