7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108147.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Տրանսպորտային միջոցների տեխզննման կարգերով սահմանված կատալիզատորների պահանջը հնարավոր է հանվի․ ՏԿԵ նախարարի տեղակալ (տեսանյութ)
Այլ Լուրեր

Տրանսպորտային միջոցների տեխզննման կարգերով սահմանված կատալիզատորների պահանջը հնարավոր է հանվի․ ՏԿԵ նախարարի տեղակալ (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր օրենսդրական նախաձեռնությանը, որի ընդունման դեպքում փոփոխվելու է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կարգը, նշեց, որ այլևս չի լինի անհրաժեշտություն գնալ բանկ, գնել կտրոն, իսկ հետո այդ կտրոնով գնալ տեխնիկական զննության կայան. «Միանգամից վարորդը գնում է տեխնիկական զննության կայան, ներկայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ավտոմեքենան անցնում է տեխնիկական զննություն, այնուհետև բոլոր տվյալները գրվում են էլեկտրոնային շտեմարանում, ձևավորվում է էլեկտրոնային արատորոշման քարտ, և այդ արատորոշման քարտը նաև թղթային տարբերակով տրվում է վարորդին։ Արատորոշման քարտը վարորդին պետք կգա միջպետական փոխադրում իրականացնելիս»։

Նախարարի տեղակալը, անդրադառնալով հանրային տրնասպորտի տեխզննման հարցին, շեշետեց, որ շատ մարդիկ են ահազանգում՝ թե նոր օրենքի ընդունմամբ ոչ մեկը չի անցնի տեխնիկական զննություն, բայց իրենք այդպիսի մտավախություն չունեն և չեն կարծում, որ մեծ թվով խոտան կունենան։

«Ինչ վերաբերում է կատալիզատորների պարտադիր պայման լինելուն՝ կան ավտոմեքենաներ, որ ի սկզբանե չունեն կատալիզատորներ՝ օրինակ խորհրդային միության ժամանակ արտադրված սովետական ավտոմեքենաները, և դրանց արտանետումների մակարդակը կախված է շարժիչի աշխատանքից»,- ասաց Արմեն Սիմոյնանն ու հավելեց, որ տեխզննման ժամանակ ստուգվում է CO2-ի և CH-ի մակարդակը։

Նա նաև հիշատակեց, որ մենք ունենք միջազգային պարտավորություն 2020թ․-ից ներմուծվող ավտոմեքենաները պետք է համապատասխանեն արտանետումների որոշակի քանակի, և որպեսզի այդ արտանետումների որոշակի քանակն ապահովվի մեքենաների վրա պետք է չեզոքացուցիչներ լինեն։

Հարցին՝ թե նախարարությունը երբ է սկսելու այն գործընթացը, որ բոլոր մեքենաները պետք է պարտադիր ունենան կատալիզատորներ՝ նախարարի տեղակալը, անդրադառնալով ընդհանուր օգտագործման և ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության կարգերին, ընդգծեց «Օրինակ 350-Ն և 344-ն որոշումների կարգերում կետ կա՝ չեզոքացուցիչների առկայությունը, միգուցե ընդհանրապես հանենք այդ կետը, որովհետև կա արտանետումների քանակի որոշում, և եթե արտանետումների ծավալը նորմայի սահմաններում է՝ կարևոր չէ կա չեզոքացուցիչ, թե ոչ, և այդ դեպքում ենթադրվում է, որ կա»։

Արմեն Սիմոնյանի խոսքով ավտոմեքենաների մեծ մասն աշխատում է գազաբալոնային համակարգով, իսկ այդ համակարգով աշխատող մեքենաների արտանետումների քանակն ավելի քիչ է, քան բենզինային համակարգով աշխատող ավտոմեքենաների, և այս մասով այն ավտոմեքենաները, որոնք գազաբալոնով են աշխատում խնդիր չեն ունենա տեխնիկական զննության անցնելիս․ «Բարդ գործընթաց է չեզոքացուցիչները ստուգելը և կարևորը արտանետումների քանակն է։ Բավականին դժվար է ասել ավտոմեքենան ունի չեզոքացուցիչ, թե ոչ, միգուցե կա բայց արդեն պիտանի չէ»,- մեջբերեց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին