22 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
101030.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Ցանցում հայտնված կադրերում ցուցադրել են Բեթմենին նոր կոստյումով
Այլ Լուրեր

Ցանցում հայտնված կադրերում ցուցադրել են Բեթմենին նոր կոստյումով

Ռեժիսոր Մեթ Ռիվզը ցանցում զետեղել Է կարճ հոլովակ, որտեղ կարելի Է տեսնել Ռոբերտ Փանթինսոնին՝ Բեթմենի կոստյումով: Այդ մասին հայտնել Է THR-ը: Տեսանյութը նկարահանել Է ժապավենի օպերատոր Գրեյգ Ֆրեյզերը («Պայծառ աստղ»): Այն արվել Է Մայքլ Ջակինոյի կոմպոզիցիայի համար, որը գրել Է կինոնկարի երաժշտությունը:

Դերասանին Թուխ ասպետի դերի համար պաշտոնապես հաստատել են 2019 թվականի մայիսին: Նկարահանումներն ընթանում են Լոնդոնում 2020 թվականի հունվարից: Սցենարի հեղինակներն են Մեթ Ռիվզը եւ Մեթսոն Թոմլինը: Բացի Փաթինսոնից, ֆիլմում նկարահանվում են Զոյի Քրավիցը, Էնդի Սերքիսը, Պոլ Դանոն, Քոլին Ֆարելը եւ Փիթեր Սարսգաարդը: Վերջին տարիներին ռեժիսորները հաճախ են Ցանցում կադրեր զետեղում այն հերոսների կոստյումներով, որոնց հանդիսատեսները հատկապես սպասում են: Այսպես, 2018 թվականի սեպտեմբերին Թոդ Ֆիլիպսը ցուցադրել Է Ջոքերի դիմահարդարումը, որի դերակատարման համար Հոաքին Ֆենիքսը «Օսկար» Է ստացել փետրվարի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին