-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում
Այլ Լուրեր

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետները, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամներն  Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:

Նրանք պահանջել են միջազգային հանրությունից ձեռնարկել ուղղակի և լուրջ ջանքեր անմիջապես կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև հակահայկական պետական քարոզչությունը և ատելությունն Ադրբեջանում և Թուրքիայում: Ցեղասպանագետները կոչ են արել բարձրացնել իրենց ձայնը այլատյացության, ագրեսիայի, պատերազմի դեմ և հանուն նոր ցեղասպանության կանխարգելման:

Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուլֆայում հայկական խաչքարերն են:

Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզի 7 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը կեղծ են

Նատա Հարությունյան

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքում «Կովկասի անվտանգության երաշխավոր» Էրդողանին

Սերինե

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ-ը հրատապ դիմումը միջազգային հանրությանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին