3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116995.2 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » «Ցեղասպանության ամենամեծ վտանգն այսօր Արցախում է»․ Սուրեն Մանուկյան
Այլ Լուրեր

«Ցեղասպանության ամենամեծ վտանգն այսօր Արցախում է»․ Սուրեն Մանուկյան

Newarmenia-ի զրուցակիցն է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը

-Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 6 տասնյակից ավելի անդամներ հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմում տեսնում են ցեղասպանության վտանգ։ Ո՞վ կամ ովքե՞ր են այս հայտարարության հասցեատերերը։

-Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որը միավորում է ցեղասպանությունները, զանգվածային հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ուսումնասիրող ամենահեղինակավոր գիտնականներին։ Կազմակերպությունը մոտ մի քանի 100 գիտնականներից բաղկացած կազմակերպություն է, որն ակադեմիական մակարդակով ուսումնասիրում է էդ ամբողջը։ Բացի ուսումնասիրությունից ինքը կազմակերպությունն իր մեջ ունի կանխարգելման գործառույթ և փորձում է նման հանցագործությունների դեպքում միշտ արձագանքել։ Այս արձագանքները կարևոր են, քանի որ մշտապես օգտագործվում են նաև միջազգային կազմակերպությունների կողմից որպես փաստարկ, որպես նյութ այս կամ այն նյութին որակում տալու համար։ Օրինակ, միջազգային դատարաններում են օգտագործվում, օգտագործվում են այս կամ այն պատերազմական հանցագործի դեմ միջազգային տրիբունալների ժամանակ։ Այսինքն, ինքը բավականին հեղինակավոր կարծիք է։ Այս կարծիքն էլ էր հետաքրքիր և նախ նրանով, որ այստեղ չենք տեսնում սովորական դարձած կոչերը, որոնք երկու կողմին են ուղղված, մենք չենք տեսնում հավասարեցման քաղաքականությունը, որը ցավոք սրտի որդեգրել են շատ միջազգային կազմակերպություններ։ Այստեղ ցույց է տրվում մեղավորը, հանցագործը, կոնկրետ Ադրբեջանը և Թուրքիան։ Եվ ինքը՝ փաստաթուղթը նաև կոչ անելով խաղաղություն հաստատել, հանդուրժողականություն դրսևորել և այլն, ունի հասցեատեր։ Հասցեատերը հստակ հանցագործություն կատարած պետություններն են՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Ի՞նչ ենք մենք տեսնում այս փաստաթղթում։ Այս փաստաթղթում մենք տեսնում ենք երկու կարևոր եզրակացություն։ Առաջին կարևոր եզրակացությունն այն է, որ այս պատերազմում մենք գործ ունենք հնարավոր ցեղասպանության փաստի հետ։ Այսինքն, մարդիկ տարիներ շարունակ զբաղվում են այս ֆենոմենով, իրենք բնորոշում են, կանխազգում են, կանխատեսում են, որ եթե Արցախն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ,  ապա այստեղ ցեղասպանության վտանգը շատ մեծ է։ Երկրորդ կարևոր եզրահանգումը, որ արվում է, այն է, որ միակ միջոցը, որով կարելի է կանխարգելել այդ ցեղասպանությունը, Արցախի անկախությունը ճանաչելն է։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիան ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ժխտման մասին նամակ է շրջանառում` անհեթեթ փաստարկներով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին