7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108185.6 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Փաշինյանը դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առջև բարձր նշաձողեր դնել
Այլ Լուրեր

Փաշինյանը դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առջև բարձր նշաձողեր դնել

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըԵրևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողության ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 21–րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ։

«Մեր երեխաներն այսօր քննադատաբար են վերաբերում ամեն ինչին, և ով քննադատաբար է մտածում, կարող է մտածել, որ կարող է առանց կրթության էլ G կարգի Mercedes ունենալ: Սակայն կա նաև հակառակ կողմը, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Mercedes»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այն, թե ինչպես են դպրոցի հարկի տակ երեխաներն անցկացնում յուրաքանչյուր րոպեն, ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան։ 

Վարչապետն ընդգծեց, որ ցանկանում է, որպեսզի երեխաներն ապագայում երջանիկ լինեն ամենօրյա աշխատանքի մեջ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի նրանց ամենակարևոր առաքելությունը, որովհետև հենց դա է ամենամեծ երջանկությունը։ 

«Մեր մեծագույն նպատակն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային կենսակերպ։ Ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին։ Ձեր և մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ արդեն պատասխանատվություն ունենք։ Դիմակ դնելով՝ դուք այսօրվանից կարող եք պատասխանատու լինել ձեր տատիկների, պապիկների, ծնողների ու ընկերների նկատմամբ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը շնորհավորեց երեխաներին նոր դպրոցի բացման, ինչպես նաև նոր ուսումնական տարվա առթիվ: Նա ընդգծեց, որ երկիրը կրթության հարցում պետք է առաջնորդվի երեք կարգախոսով՝ ուժեղ և երջանիկ անհատ, ուժեղ և երջանիկ ժողովուրդ, ուժեղ և երջանիկ պետություն:

Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտսակայն պայմանները թույլ են տալիսոր այն ընդունի մինչև 950 երեխայի։

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։

Նմանատիպ Հոդվածներ

Թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

Նատա Հարությունյան

Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 15- ից

Նատա Հարությունյան

Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին