21 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 31.05.2020
Գլխավոր » Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Այլ Լուրեր

Փաշինյանը շնորհավորել է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

հետևեք մեզ նաև Telegram-ում

   Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության  վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր  կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.  

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ։ 

Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառավարությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստացնել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխշահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ Հոդվածներ

Էական փոփոխություններ են լինելու եկամուտների հայտարարագրման համակարգում․ վարչապետ (տեսանյութ)

Աշխեն

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Սերինե

Փաշինյանը պետական մարմինների աշխատանքի սինքրոնացումը կատարելության հասցնելու խնդիր է տեսնում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին