-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116115.2 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել
Այլ Լուրեր

Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցում է, որ միֆ է այն խոսակցությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար Արցախի հարցով այսպիսի լուծում եղավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում ՝պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Միֆ համար մեկ՝ կապված նրա հետ, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց: Ես պաշտոնապես ասում եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել: Երկրորդ միֆն այն է, որ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ, և պատերազմի ընթացը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այդ մեսիջներն իրեն էլ են հասել ժամանակին: «Եվ ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարող է իրավիճակի, իրադրության մեջ որևէ բան փոխել, և արդյոք կա այդպիսի կոմպոնենտ այդ պատմության մեջ»,-ասաց նա ու հավելեց, որ այդ հարցը շատ բաց է քննարկվել:

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը վստահեցրեց, որ դրանք եղել են, կան և կմնան ռազմավարական, դաշնակցային, և դրանում որևէ մեկը որևէ կասկած չունի:

Նմանատիպ Հոդվածներ

Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է. վարչապետ

Նատա Հարությունյան

Համատեղ հայտարարության մեջ նախատեսված է Լեռնային Ղարաբաղի շրջաններում ապրող մարդկանց վերադարձ իրենց տներ. վարչապետ

Նատա Հարությունյան

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին