-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115897.6 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, շարունակելու է անել առավելագույնը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:  Այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:

«Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունն ու փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը, որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից: Կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, ու մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով փոխգործացում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար: Սա նաև այն փաստը հաշվի առնելով, որ ՌԴ-ն նաև հանդիսանում է ԵԱՀԿ համանախագահ և Հայաստանի ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ այս երկու կարգավիճակի բերումով ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և սրանից հետո էլ կանի առավելագույնը»,- ասաց Փաշինյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին