7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » Փաշինյանը տնտեսական զարգացման ավելի ամբիցիոզ սցենարներ է ակնկալում
Տնտեսություն և Բիզնես

Փաշինյանը տնտեսական զարգացման ավելի ամբիցիոզ սցենարներ է ակնկալում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ-ի հունվար-փետրվար ամսիների տնտեսական ցուցանիշները համարում է երկրի քաղաքականության մրցունակության և արդարացվածության ապացույց։ Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության և արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»,- նշել է վարչապետը:

Նա իր գրառման մեջ ներկայացրել է 2020 թ-ի առաջին երկու ամիսվա ցուցանիշները: Փետրվար ամսին տնտեսական ակտիվության աճը եղել է 9.2 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9.7 տոկոս, շինարարության աճը՝ 25 տոկոս, ծառայությունների աճը՝ 3.5 տոկոս, առևտրի շրջանառության աճը՝ 10 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը՝ 1.2 տոկոս Արտահանման աճը՝ 7.6 տոկոս։ Հունվար-փետրվար ամիսներին եղել է տնտեսական ակտիվության 8.7 տոկոս աճ, արդյունաբերական աճը՝ 15.3 տոկոս, շինարարության աճը՝ 5.8 տոկոս, առևտրի շրջանառության աճը՝ 6.3 տոկոս, ծառայությունների աճը՝ 11.2 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության աճը՝ 23.1 տոկոս, իսկ արտահանման աճը՝ 8.8 տոկոս։

Նմանատիպ Հոդվածներ

Դավիթ Անանյանը ներկայացրել է այն շահառուների ցանկը, ովքեր կարող են պետությունից ստանալ աջակցություն

Diana Amirkhanyan

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Diana Amirkhanyan

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին