-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116102.4 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Փաշինյանի առաջնային պարտականությունը քաղաքական բախումներն ու խժդժությունները կանխելն է․ Արթուր Մանուկյան
Այլ Լուրեր

Փաշինյանի առաջնային պարտականությունը քաղաքական բախումներն ու խժդժությունները կանխելն է․ Արթուր Մանուկյան

New Armenia.am-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Ինչպիսի՞ մթնոլորտ է իշխանական խմբակցությունում այս օրերին, պարո՛ն Մանուկյան։

-Ստեղծված իրադրությանը համապատասխան։ Մարդիկ շատ անհանգիստ են, որպեսզի այս ամենը չվերածվի լիարժեք կործանման, որովհետև քաղաքական դրությունը լարված է, տնտեսական դրությունը լարված է, բազմաթիվ խնդիրներ կան փախստականների հետ կապված, առավել ծանր հարցեր կան վիրավորների հետ կապված, և ընդհանուր առմամբ, շատ հոգետանջ իրավիճակ է մեր ունեցած կորուստների հետ կապված։ Այս խնդիրների լուծման վերաբերյալ շատ բուռն թիմային քննարկումներ են գնում։ Կան մարդիկ, որոնք չեն դիմանում և դուրս են գալիս, իրենց պատճառներն ունեն և իրենք մեկնաբանում են իրենց որոշումը։

-Դուք պատրաստվո՞ւմ եք լքել խմբակցությունը։

-Գիտեք, երբ այդ լուրն իմացա, այդ պահին ես Մողես գյուղում էի, որը Կուբաթլուի մոտ է։ Ամբողջ ճանապարհին ինքս ինձ հարց էի տալիս՝ ո՞րն է իմ պատասխանատվությունը։ Հասկացա, որ մանդատ դնել և փախչելն այս իրավիճակից պատասխանատվությունից խուսափել է նշանակում։

 -Կարծում եք՝ նրանք, ովքեր մանդատից հրաժարվել են, խուսափե՞լ են պատասխանատվությունից։

-Ես նրանց քայլը չեմ մեկնաբանում, ես ասում եմ իմ մասով։

-Դո՞ւք էլ եք կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է հրաժարական չտա, որովհետև  նրա մնալը կնպաստի իրավիճակի կայունացմանը, ինչպես ասում են Ձեր թիմակիցները։

-Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պարտականությունն է քաղաքական բախումները և խժդժությունները կանխելը։ Երկրորդ հերթին՝ առաջացած ճգնաժամը հաղթահարել։

-Ստորագրված եռակողմ հայտարարության մասին ի՞նչ կասեք, համակարծի՞ք եք այն մտքին, որ սա ավելի շուտ ունեցածը պահպանելու, քան կորցնելու համար ստորագրված թուղթ է։

-Իհարկե կորցրել ենք, դա պատերազմի հետևանքն է, պատերազմի դաշտում մենք կրել ենք պարտություն, և որպես պարտված կողմ՝ մեզ պարտադրված է եղել այդ փաստաթուղթը։ Մենք չենք կարողացել պատերազմում հաղթել։

-Ձեր իշխանությանը մեղադրում են պետական դավաճանության մեջ, փաստեր են նշում տարբեր մարդիկ, օրինակ՝ երեկ ասուլիսի ժամանակ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը տարբեր հայտարարություններ արեց։ Այդ հայտարարությունների մասով ի՞նչ կասեք։

-Բաներ կան, որ գեներալի կոչում ունեցող մարդիկ չպետք է հրապարակային ասեն։ Եթե ունեն հանցագործության մասին տեղեկություններ, ապա պետք է գնան, համապատասխան պետական կառույցներին դիմեն, ոչ թե մամուլի ասուլիսների ժամանակ հայտարարեն դրանց մասին։ Բաներ կան, որ պետք է գաղտնիք մնան, որովհետև դա միայն պետության գործն է։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Եռաբլուրում թաղված են հերոսներ, որոնք դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» չեն անցել»․ Արթուր Մանուկյան

Սերինե

Անանյանի հրաժարականում որևէ արտառոց բան մի՛ փնտրեք, նորմալ գործընթաց է․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Ani Grigoryan

Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա հինգ ամիսների ցուցանիշները գերազանցել են 2,3 տոկոսով․ Ա․Մանուկյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին