19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108188.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Փաշինյանի կառավարությունը կվերադարձնի՞ 42 մլն դոլարի խոտան զենքը Ռուսաստանին
Գլխավոր Նորություններ

Փաշինյանի կառավարությունը կվերադարձնի՞ 42 մլն դոլարի խոտան զենքը Ռուսաստանին

ՀՀ նոր իշխանությունը չի հստակեցնում՝ ինչ է պատրաստվում անել Սերժ Սարգսյանի օրոք Ռուսաստանից գնված 42 մլն դոլարի խոտան զենքի հետ.արդյոք վերադարձնելո՞ւ է այն ՌԴ-ին կամ գոնե փորձելո՞ւ է ուղարկել նորոգման: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությանը դա չի հաջողվել, և այն լուռ հաշտվել է ՀՀ պետբյուջեի հաշվին ՌԴ-ից 42 մլն դոլարի խոտան գնելու ու ահռելի գումար փոշիացնելու փաստի հետ:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը NewArmenia.am-ի հարցին, թե խոտան զենքը ՌԴ-ին վերադարձնելու քայլեր կա՞ն, պատասխանեց, որ մինչ քննության ավարտը ՊՆ-ն ոչինչ չի կարող ասել: Հստակեցումը, թե զենքի վերադարձի հարցը քննվող գործի հետ կապ չունի, քանի որ քննվում է ոչ թե զենքի պիտանելիության, այլ գործարքի մեղավորներին պատժելու հարցը, ՊՆ խոսնակը անպատասխան թողեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես դեռ չի պատասխանել խոտան զենքը հետ վերադարձնելու առթիվ մեր հարցին: ԱԱԾ-ն նույնպես լռում է: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ է արձակել: Վահան Ավետիսյանը կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից: 

NewArmenia.am-ին հասած տեղեկություններով՝ ՊՆ-ի համար 42 մլն դոլարի անպիտան զենքը գնվել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ Ապրիլյան պատերազմից հետո: Այն էլեկտրոնային ռադիոլոկացիոն համակարգ է, որը կիրառվում է հետախուզության ժամանակ, դիտարկվում է նաև որպես հակաօդային պաշտպանական զինատեսակ: 

Դա կարող է լինել թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիրը, որը պետք է ինտեգրվեր  Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300 ՊՍ զենիթահրթիռային համակարգերին: Ընդ որում, այս համակարգը գնվել և բերվել է  Ռուսաստանից վերցրած 200 մլն դոլար վարկային միջոցներով: 

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից գնված զինատեսակը հենց սկզբից լավ չի աշխատել, իսկ հետո ընդհանրապես դադարել է գործել: Նախարարությունում այդ մասին իմացել են շատերը, սակայն, թե ինչո՞ւ անպիտան զենքը չի վերադարձվել Ռուսաստանին, անհայտ է: Մեր աղբյուրը նշեց, որ դա անգամ Վիգեն Սարգսյանի լուծելու հարց չի եղել, դա կարող էր արվել միայն Սերժ Սարգսյանի մակարդակով, ինչը չի արվել: Արդյոք  ռուսական կո՞ղմն է հրաժարվել հետ վերցնել Հայաստանին 42 մլն դոլարով վաճառած խոտան զենքը, նույնպես անհայտ է: Այլ հարց է, թե ինչո՞ւ մինչ Հայաստան բերվելը զինատեսակը չի ստուգվել հայ մասնագետների կողմից: 

Նշենք, որ 42 մլն դոլարի փաստացի փոշիացման առթիվ քրգործ է հարուցվել, որը քննում է ԱԱԾ-ն: Այս մասին Սյունիքում սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա: Եվ ես ասում եմ՝ տարբերակ չունեք, բերելու եք, տաք»: 

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում

Անի Գրիգորյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն է. ՊՆ

Նատա Հարությունյան

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին