17 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2020
101603.2 By Google Analytics 29.09.2020
Գլխավոր » Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը
Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը Մյունխենում կմասնակցեն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը: Այս մասին նշված է համաժողովի պաշտոնական կայքում:

Քննարկումը տեղի կունենա փետրվարի 15-ին, տեղական ժամանակով 17:30-ից մինչև 18:15-ը (Երևանի ժամանակով 20։30-ից մինչև 21:15-ը): Քննարկման համակարգողը կլինի ԱՄՆ ռուսական հիմնադրամի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սելեստա Ա. Վալանդերը:

Փետրվարի 14-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության միջազգային 56-րդ համաժողովըորին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ էորն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներիքաղաքականհասարակական գործիչներիդիվանագետներիանվտանգության ոլորտի փորձագետներիՆերկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցերնախանշում են աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ուղիներըԱրդյոք Եվրամիության երկրներն ավելի սերտ են համագործակցում պաշտպանության ոլորտումարդյոք աշխարհը կանգնած է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության սպառնալիքների առաջայս և այլ հարցեր կլինեն Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ղեկավարների քննարկման առանցքում:

Եռօրյա համաժողովը հյուրընկալելու է 500-ից ավելի պատվիրակիՆախատեսված է ավելի քան 40 երկրներից նախագահներիվարչապետներիարտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությունԱյս տարվա համաժողովում Գերմանիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։

Մասնակիցների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԿանադայի վարչապետ Ջասթին ՏրյուդոնԱՄՆից սպասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը։ Նախատեսվում են ՌուսաստանիԻրանի արտաքին գործերի նախարարների ելույթները:

Համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: 2019 թվականին Մյունխենի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն ՍարգսյանըԱյս տարի ևս նա ներկա կլինի համաժողովի բացմանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին