14 C
Yerevan
1 Հունիսի, 2020
70174.7 By Google Analytics 01.06.2020
Գլխավոր » Հակասահմանադրակա՞ն է, երբ ՍԴ նախագահը պետք է պաշտոնավարի մինչև 65 տարին լրանալը. մեկնաբանում է փաստաբանը
Հարցազրույցներ

Հակասահմանադրակա՞ն է, երբ ՍԴ նախագահը պետք է պաշտոնավարի մինչև 65 տարին լրանալը. մեկնաբանում է փաստաբանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ներկայումս իշխանությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգանաժամը լուծելու նոր կարգավորում է քննարկում, ըստ որի ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվում են որպես ՍԴ նախագահ և ՍԴ անդամներն ընտրելու են նոր նախագահի: Այս կարգավորմամբ նաև դադարեցվում են այն ՍԴ դատավորների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է, և հետևաբար նոր ընտրված դատավորները ևս կպաշտոնավարեն 12 տարի:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, որ և այս նոր կարգավորումը և հանրաքվեն իրավական տեսանկյունից հակասահմանադրական են և հակաիրավական: Ըստ Վարոսյանի այս երկու քայլերում չկա էական տարբերություն:

«Ես կուզենայի պարզել` արդյո՞ք սա վերջին լուծման տարբերակն է, թե մեզ սպասվում են ևս 10-12 լուծման տարբերակներ ապագայում: Երկու ամիս առաջ բոլորովին այլ տարբերակ էր քննարկվում, որը ինչ-որ բաներ էր լուծելու, դրանից առաջ քննարկվում էր ԱԺ-ի կողմից Սահմանադրության անցումային դրույթները փոփոխելու տարբերակը, ուստի լուրջ քննարկման առարկա դարձնել այս տարբերակների շքերթը` ես իմաստը չեմ տեսնում: Սահմանադրությունն անցումային դրույթներով այս ամեն ինչը կարգավորել վերջացրել է: Եվ անցումային դրույթը գործել ավարտել է: Հետին թվով վերադառնալ և բան փոխել Սահմանադրության մեջ` ես որպես իրավաբան դա ուղղակի մեկնաբանել չեմ կարող»,-ասաց փաստաբանը:

Հարցին` իշխանության առաջարկած այս նոր կարգավորմամբ Հրայր Թովմասյանի լիազորությունները եթե դադարեն որպես նախագահ և կրկին ընտրություն լինի, չկա՞ հավանականություն, որ նա կրկին կընտրվի` Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Իրավունքից բխող բոլոր կարգավորումները հատուկ այնպես են լինում, որ օրվա իշխանությունը չկարողանա իր քմահաճույքով ՍԴ դատավոր կամ ՍԴ նախագահ փոխել: Գործադիր իշխանությունը, որին տիրապետում է քաղաքական իշխանությունը որևէ նկրտումներ ՍԴ –ի նկատմամբ չպետք է ունենա»:

Փաստաբանից հետաքրքրվեցինք նաև, թե հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանն ըստ ներկայիս կարգավորման պետք  է մինչև իր 65 տարին  պաշտոնավարի, իսկ ՍԴ անդամները մինչև իրենց 70 տարին լրանալը` արդյո՞ք այս երևույթը չի համարվում հակասահմանադրական: Ի պատասխան այս մեր դիտարկմանը` Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ դա ըստ օրենքի է և ինքը չի կարող այն մեկնաբանել. «Դուք ուզում եք ես մեկնաբանեմ ըստ օրենքի լավ է, թե վատ է: Դուք ինքներդ հարցում ճիշտ նկատեցիք, եթե մի բան ըստ օրենքի է, ըստ Սահամանդրության է և Սահմանադրության անցումային դրույթներով է դա նախատեսված, ապա կներեք, ես ով եմ, որ ինձ թույլ տամ որոշել` դա լավ է, թե վատ, ճիշտ է, թե սխալ»:

Իրավաբանի տեսանկյունից Սահմանադրական դատարանն այսօր միակ պետական ինտիտուտն է մնացել, որտեղ ճգնաժամ առհասարակ չկա: Նրա խոսքով դա դրսևորվում է նրանով, որ քաղաքական իշխանությունը չունի իշխանություն ՍԴ-ի նկատմամբ. «Սա է ցայտուն բնորոշիչը, որ այնտեղ ճգնաժամ չկա: Հենց որ ազդեցություն լինի, այնտեղ լինեն դատավորներ, որոնք պատրաստ կլինեն կատարել իշխանության կամքը` այդ ժամանակ կսկսի ճգնաժամ»,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին, իսկ խորհրդարանում ՍԴ-ի հարցը լուծելը չի՞ բխում օրենքից` Վարոսյանն ընդգծեց, որ Խորհրդարանը հիմա մեր մոտ կրկին փորձիրն է անում. « Իրենք մեկ անգամ փորձել են դա անել, հետո օրվա երկրոդ կեսին, թե հաջորդ օրը հասկացան, որ պետք է հանրաքվե տանել հարցը, թեև այդ հանրաքվեն էլ կլիներ հակասահմանադրական, բայց հիմա արդեն տեսնելով, որ հանրաքվեն դատապարտված է տապալման, ու անհրաժեշտ թվով ձայներ մեր հասարակությունը դրան պատրաստ չէ տալ` փորձում են գնալ էլի հետ` Ազգային ժողով»:

Վարոսյանն ի պատասխան մեր  ճշտող հարցին` մենք ունե՞նք պարտավորություն Բուքիքյոի տեսակետը հաշվի առնելու` հիշատակեց, որ Բուքիքյոն Վենետիկի հանձնաժողովն է ղեկավարում. «Վենետիկի հանձնաժողովը լուրջ խորհրդատվական կառույց է, որի ծանրակշիռ դիտարկումներն անտեսելը կարող է հետագայում քաղաքական առումով վատ հետևանքներ բերի ցանկացած պետության` այդ թվում Հայաստանում»:

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին