13 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108092.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Փաստաթղթերի առգրավումից մինչև զինտեխնիկայի խոցում. պարգևատրման են ներկայացվել մի շարք զինծառայողներ
Այլ Լուրեր

Փաստաթղթերի առգրավումից մինչև զինտեխնիկայի խոցում. պարգևատրման են ներկայացվել մի շարք զինծառայողներ

Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողություններում ցուցաբերած արիության և սխրագործությունների համար պարգևատրման են ներկայացվել հայկական զինուժի մի շարք զինծառայողներ:

Փոխգնդապետ Տարոն Քոչարյանն իր ստորաբաժանման  պաշտպանությունը հստակ կազմակերպելու, ակտիվ գործողությունների դիմելու և թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ ոչնչացնելու համար ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

Նույն բնույթի գործողությունների համար փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Պաշտպանության բանակից տեղեկացնում ենք, որ կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ ՀովհաննիսյանըՎարդգես ԱլոյանըՊետիկ ՀունանյանըՌաֆայել ԿարապետյանըՀայկ Դարբինյանըսերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը:

«Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ»,- նշում են ԱՀ ՊԲ-ից:

Նշված զինծառայողները ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ նրանցից շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչի» 2-րդ աստիճանի շքանշանի:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ

Անի Գրիգորյան

Վարչապետն օրերս կպարգևատրի 100-ից ավել բուժաշխատողի, այդ թվում Նորք ինֆեկցիոնի ներկայացուցիչների

Անի Գրիգորյան

ՀՀ նախագահը Անկախության տոնին պարգևատրում է տարբեր բնագավառների ներկայացուցիչների

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին