21 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82352 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման
Այլ Լուրեր

«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:  Սյս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․

«Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Հանրային քննարկում՝ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության շուրջ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին