-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Փաստ է, որ նախ Սումգայիթում, ապա Ղարաբաղում հայերի դեմ դաժան հանցագործություններ են տեղի ունեցել. Պուտին
Աշխարհ

Փաստ է, որ նախ Սումգայիթում, ապա Ղարաբաղում հայերի դեմ դաժան հանցագործություններ են տեղի ունեցել. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ ։

«Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», — ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։

Նա նշել է, որ այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:

«Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը», — հավաստիացրել Է Պուտինը:

«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել»,- ասել է Պուտինը։

«Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», — շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ղարաբաղի հարցով փոխզիջում գտնելու թեմայով:

Աղբյուր՝ civilnet.am

Նմանատիպ Հոդվածներ

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Նատա Հարությունյան

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

Նատա Հարությունյան

Ռուսաստանի համար ԼՂ հակամարտության կարգավորումը կարեւոր է ներքին անվտանգության տեսանկյունից. Պուտին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին