6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108998.4 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը
Աշխարհ

Փարիզում ձերբակալվել է անցորդներին դանակով վիրավորած տղամարդը

Փարիզում ձերբակալվել Է այն մարդը, որը սեպտեմբերի 25-ին դանակով վիրավորել Էր չորս հոգու:

Այդ մասին հաղորդել Է մայրաքաղաքի ոստիկանությունը:

Հարձակումը կատարվել Է Փարիզի 11-րդ օկրուգում, «Շառլի Էբդո» ֆրանսիական հանդեսի նախկին խմբագրությունից ոչ հեռու:

Իր հերթին BFMTV հեռուստաալիքը սեպտեմբերի 25-ին ավելի վաղ հաղորդել Էր, որ հարձակումը կատարել են երկու հոգի: Նրա տվյալներով՝ վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Le Figaro թերթը հաղորդել Է, որ անհայտ տղամարդը դանակով վիրավորել Է չորս մարդու եւ թաքնվել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Ելիսեյան պալատից ուշադիր հետեւում Է իրադրությանը», նախագահական գրասենյակը հաղորդել Է BFMTV հեռուստաալիքին: Այլ մեկնաբանություններ իշխանություններն առայժմ չեն տալիս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Փարիզի արվարձանում սպանել են ուսուցչի: Մակրոնը կատարվածն ահաբեկչություն Է որակել

Անի Գրիգորյան

Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով

Սերինե

Փարիզում անցկացվում է առանց փաստաթղթերի միգրանտների կարգավիճակն օրինականացնելու պահանջով ակցիա

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին