-6 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116630.4 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հորդորում է տեսնել հեռավար կրթության դրական կողմերը
Գիտակրթական

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հորդորում է տեսնել հեռավար կրթության դրական կողմերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հեռավար կրթության դրական կողմերին, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել կրթական համակարգը:

Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հեռավար կրթության ոլորտում հատկապես էական են ուսուցիչների շրջանում համագործակցությունն ու համերաշխությունը, աշակերտների, ծնողների և ուսուցիչների միջև համագործակցային նոր մոդելները, սովորելու և կրթելու  պատրաստակամությունը:

«Մենք ենք ամեն անգամ ընտրում, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել:  Չեմ ասում, որ պետք է վարդագույն ակնոցներ դնել, բայց կարելի է  յուրաքանչյուր գործընթաց դիտել որպես հնարավորություն, որի միջոցով կարող ենք դրական փոփոխություններ իրականացնել կրթական համակարգում»,-ասաց Անդրեասյանը:

Նա շեշտեց, որ հավանաբար որևէ մեկը գոհ չէ դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որը կար նաև մինչև արտակարգ դրությունը: «Այնպես չէ, որ բոլորս կարծում էինք, թե մեր դպրոցներից, բուհերից և քոլեջներից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ, որոնք լիովին պատրաստ են  կյանքի հաջորդ փուլին»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Անդրեասյանի խոսքով՝ այս իրավիճակի տևելու ընթացքը կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրադրությունը երկրում, իսկ կրթության որակի ներկա վիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք որոշել փոխել այն:

Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվելու է մինչև ուսումնական տարվա ավարտը: Հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում մինչև մայիսի 22-ըիսկ վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչևմայիսի 23-ը:

Նմանատիպ Հոդվածներ

«Մենք ազգայինը ճշտելու կարիք ունենք, որովհետև հաճախ մեր դատողությունների հիմքում ընկած են կեղծ պատկերացումներ»․ Ժաննա Անդրեասյան

Անի Գրիգորյան

Հեռավար կրթություն ստանալու համար ՄԻՊ-ի աջակցությամբ երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ

Աշխեն

Արարատ Միրզոյանի դիտողությունը ՄԻՊ-ին տեղին կլիներ, եթե նա սաստեր Վաղարշակ Հակոբյանին. իրավապաշտպան

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին