14 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում
Այլ Լուրեր

Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է միակ գործող հարթակը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար: Գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ հայկական կողմի միակ ակնկալիքը միջազգային կառույցներից, այդ թվում ՄԱԿ-ից, Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիային զսպելուն ուղղված կոչերն են:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ ոչ Հայաստանի, ոչ Արցախի Հանրապետությունը թույլ չի տալու ղարաբաղյան հակամարտության քննարկման որևէ այլ ձևաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից: Հարցի կարգավորման գործում որևէ այլ պետություն չի կարող ներգրավվել և այն որևէ այլ հարթակ չի կարող տեղափոխվել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության գնահատականներին, ապա ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ միջազգային հանրությունը գիտակցում է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

«Մենք միշտ ավելին ենք ակնկալելու, քան ստանում ենք: Այսօր հիմնականում հնչում են խաղաղությանը վերաբերող կոչեր և, այստեղ անհրաժեշտություն կա իսկապես թիրախավորված հայտարարությունների՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Փորձագետներն անդրադարձան նաև այս օրերին Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատանքին՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվում են, օպերատիվ կերպով օտարերկրյա պետություններն ու միջազգային կառույցները տեղեկացվում են տեղի ունեցող իրադարձությունների և իրավիճակի վերաբերյալ:  Միջազգային առումով ակտիվ աշխատանք է տարվում, բոլոր գործընկերները ամբողջությամբ տեղյակ են այս իրադարձություններից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական զինուժն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ, մեծ ծավալի զրահատեխնիկա:

Նմանատիպ Հոդվածներ

Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը

Աշխեն

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանին չհաջողվեց Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել

admin1

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին