-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Փորձ է արվում ինչ-որ կոնսենսուսային տարբերակի գալ․ քաղաքագետը՝ վարչապետի հանդիպումների մասին
Այլ Լուրեր

Փորձ է արվում ինչ-որ կոնսենսուսային տարբերակի գալ․ քաղաքագետը՝ վարչապետի հանդիպումների մասին

New Armenia.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

— Երեկ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի հանրապետության նախկին նախագահների հանդիպումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումները և ի՞նչ սպասելիքներ ունենանք նմանատիպ հանդիպումներից։

-Կարծում եմ, որ փորձ է արվում ինչ-որ կոնսենսուսային տարբերակի գալ։ Չեմ կարող ասել, թե որն է այդ կոնսենսուսային տարբերակը։ Հիշեցնեմ, որ վարչապետի դիրքորոշումն այն է, որ անորոշ կարգավիճակ լինել չի կարող և բանակցությունների պայմանը Արցախի՝ Ադրբեջանից դուրս գտնվելու անխուսափելիության ճանաչումն է բոլոր խաղացողների՝ այդ թվում և Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ վարչապետի տեսակետի և եղած փաստաթղթերի՝ կազանյան, մադրիդյան, լավրովյան պլան, միջև կա սկզբունքային տարաձայնություններ՝ չեմ կարող ասել, թե կոնսենսուսը ինչի շուրջ կարող է լինել։ Հնարավոր է, որ այդ հանդիպումները միայն տեղեկատվական բնույթ են կրում և որոշակի դիրքորոշման մասին տեղյակ են պահվում նաև այն քաղաքական գործիչները, ովքեր Արցախում որոշակի ազդեցություն ունեն։ Հնարավոր է, որ նպատակ չի դրվում ընդհանուր հայտարարի գալ՝ լուրջ տարաձայնությունների պատճառով։ Բոլոր դեպքերում պարզ է, որ ակտիվ և լուրջ պատերազմական գործողություններին զուգահեռ նաև նախապատրաստվում է հետագա բանակցային գործընթացի շրջանակը։ Սակայն, մեզ համար առաջնայինը շարունակում է մնալ այս տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ողնաշարի ջարդումը։ Ինչ վերաբերում է գնահատականին, ես չեմ կարող գնահատական տալ, կարելի էր հանդիպել, կարելի էր չհանդիպել։ Սերժ Սարգսյանն արդեն բրիտանական բրիտանական «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին հարցազրույց է տվել, որտեղ իր մոտեցումն արտահայտել է, որը ես կանվանեի քննադատական լոյալություն, այսինքն՝ ճանաչելով իրավահաջորդությունը և շեշտելով Նիկոլ Փաշինյանին, ընդհանուր առմամբ ցույց տալով իր լոյալությունը հայկական պետությանը, քննադատում է քաղաքական գիծը, մասնավորապես արտաքին քաղաքական մոտեցումները՝ կապված Արցախի կարգավիճակի, Ադրբեջանի, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հետ։ Անկեղծ ասած, գտնում եմ, որ սա, գոնե մոտակա շաբաթներին կոնսենսուս է՝ մինչ բանակցային պահը։

 -Այս օրերին վարչապետը հանդիպում է մի շարք քաղաքական ուժերի, առանձին մարդկանց հետ, բայց, ի՞նչ եք կարծում, մինչ օրս ՀՀ երեք նախկին նախագահների հետ հանդիպում ինչու չի կայանում, և կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը։

 -Անկեղծ ասած, դժվար եմ պատկերացնում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը։ Կարող եմ պատկերացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումը, Սերժ Սարգսյանի հետ, բայց Ռոբերտ Քոչարյանի հետ՝ չեմ պատկերացնում։ Խնդիրն այն չէ, թե այդ հանդիպումն ինչպես եմ գնահատում։ Չմարող թշնամանքի, եթե դուք նայեք պարոն Քոչարյանի կողմնակիցների, նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ների, նրան մերձակա գտնվողների, այդ թվում արտերկրից դուրս, պահվածքը, կարծում եմ, որ ադրբեջանական բանակը կարող է դասեր վերցնել նրանցից՝ մեր պետության և կառավարության հանդեպ թշնամանքի մասով։ Այս պատճառով՝ դժվար եմ պատկերացնում այդ հանդիպումը, բայց չեմ բացառում, սակայն դա մեծ զիջողականություն է պահանջում կառավարության կողմից։

 -Պարո՛ն Հովհաննիսյան, գաղտնիք չէ այն, որ այս օրերին հանդիպող անձինք՝ Նիկոլ Փաշինյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։ Ի՞նչ կարող են տալ այս հանդիպումները՝  հարցի լուծման առումով։

-Ընդհանուր առմամբ, կարող են հնարավորություն տալ, որ գոնե ինչ-որ մի շրջան ներքին քաղաքական պայքարը սառեցվի և հանրային բանավեճը տեղափոխվի ավելի հարմար ժամանակահատվածում։ Իսկ կոնկրետ հարցի լուծման մասով՝ դժվար եմ պատկերացնում։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի խոսքերի մեջ կոմպրոմիսի կետերը տեսանելի են, այսինքն՝ դուք սխալ ճանապարհով եք գնում, մենք այլ ճանապարհով կգնայինք, բայց դա չի նշանակում, որ ձեր ճանապարհը բացառվում է, անընդունելի է և կործանարար։ Կարծում եմ, որ մոտավորապես նույն կերպ կարող է Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտվի։ Այսօր Քոչարյանի և իր թիմի, որը որոշակի արմատավորում ունի Արցախում, դիրքորոշումը պետք է ներկայացվի։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ պետական հեղաշրջմամբ, այն էլ դրսից հրահրված, իշխանության գալու փորձերը հայ ժողովուրդը չի ընդունի։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Անի Գրիգորյան

Ալիևը քաղաքական կատաստրոֆա է ապրում, կորցրել է ռազմատեխնիկական պոտենցիալի 30 տոկոսը և ոչինչ չի ստացել․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

Արցախի նախագահի ուղերձն ուղղված էր ՌԴ-ին՝ չեզոքացնել Թուրքիային, իսկ Ադրբեջանի հետ մենք մեր հարցերը կլուծենք․ քաղաքագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին