9 C
Yerevan
28 Փետրվարի, 2020
Գլխավոր » Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին
Այլ Լուրեր

Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունը ամփոփել է տարին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ hունվարի 20-ին տեղի է ունեցել մարզի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփումը:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների, համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Եղեգնաձորի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը:

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը հանդես է եկել զեկույցով` ամփոփելով վարչության 2019 թվականի գործունեության արդյունքները:

Մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ օպերատիվ տակտիկական պատրաստության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, փրկարարական ուժերի պատրաստության բարձրացման ուղղություններով, ինչպես նաև իրականացվել են արտապլանային միջոցառումներ, հանդիպումներ և քննարկումներ:

«Ամփոփման ընթացքում քննարկվել են մարզում առկա արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ամփոփելով զեկույցը՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Հ. Սարգսյանը ներկայացրեց առաջարկություններ, որոնք ուղղված էին 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար

Աշխեն

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

Diana Amirkhanyan

Վայոց ձորի նորակոչիկները մեկնել են զինծառայության

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին