14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » Քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին, խնդրին կտրվի ինստիտուցիոնալ լուծում․ պատգամավորը՝ ԵԱՏՄ շուկայում հայկական մթերքն իրացնելու մասին
Տնտեսություն և Բիզնես

Քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին, խնդրին կտրվի ինստիտուցիոնալ լուծում․ պատգամավորը՝ ԵԱՏՄ շուկայում հայկական մթերքն իրացնելու մասին


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե ԵԱՏՄ-ում միասնական տնտեսական և անվտանգային տարածք չէ և փաստացի գոյություն չունի, քանի որ ԵԱՏՄ անդամ պետության ապրանքը կարող է  ԵԱՏՄ-ում  X պահից չիրացվել Y սուբյեկտի ցանկությամբ։ Նա NewArmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական ծիրանը չի իրացվել, քանի որ «Ֆուդ սիթի»-ի սեփականատերերն ադրբեջանցիներն են, իսկ ՀՀ-ն ու Ադրբեջանն այս օրերին միմյանց դեմ ռազմական գործողություններ էին իրականացնում։

«Կարծում եմ՝ սա կոնկրետ ադրբեջանական իշխանությունների դրդմամբ ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարների նախաձեռնությունն է եղել։ Չեմ կարծում, որ այս իրավիճակը ողջունվել է ՌԴ-ում, կարծում եմ, որ խնդիրն արագ կլուծվի։ Այս հարցը բարձրաձայնել ենք՝ ԱԺ համապատասխան  հանձնաժողովները բարձրաձայնել են, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ համապատասխան օղակների դիմաց հարցը բարձրացրել է։ Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ում ինչ-որ գործընթացներ են գնում ընդդեմ ՀՀ-ի, սա ադրբեջանական իշխանությունների հետ կապ ունեցող շրջանակ է, որ ինքնագլուխ գործողություններ է արել։ Համոզված եմ՝ ռուսական շրջանակներին սա դուր չի եկել, վստահ եմ՝ շատ շուտով խնդիրը կլուծվի, եթե արդեն չի լուծվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ ԵԱՏՄ-ում առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, կարողանում է ՀՀ-ի դեմ գործել, նույն պատկերն է եղել   2016 թ․-ի քառօրյա պատերազմից հետո, երբ Երևանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը չեղարկվեց՝ պատճառաբանությամբ, թե Ադրբեջանը սխալ կհասկանա, Պապոյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ պետք չէ հավասարություն դնել այդ երկու իրադարձությունների միջև, քանի որ Ձեր նշած դեպքը քաղաքական գործընթացին հաջորդած մեկ այլ քաղաքական գործընթաց է։ Հիմա ոչ մրցակցային հարաբերություն  է, ազգամիջյան, ազգային պատկանելիության հողի վրա հիմնված է, իսկ պատասխանատուներն ու մեղավորները շուկայի տերերն են։ Այս պարագայում ադրբեջանցի գործարարներն ընդունել են որոշում, որը ռուսական որոշ շրջանակներ դատապարտել են։ Խնդիրը շուտով կլուծվի, եթե դեռ չի լուծվել, քանի որ կարծում եմ՝  երբեք ու երբեք քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին։ Կարծում եմ՝ պահի տակ որոշ տաք գլուխներ մտածել են ինչ-որ բան անել, բայց այն հաջողության չի կարող հասնել»։

Պատգամավորը նշեց, որ քաղաքականը կարող է ստորադասվել բիզնես շահին։ Նրա խոսքով, եթե հայկական ծիրանը ռուսական շուկայում լավ է իրացվում, ապա նրանք չենք կարող երկարաժամկետ պլանով հրաժարվել դրանից, քանի որ իրենք չեն վաճառի, մեկ այլ շուկա կվաճռվի։

Ինչ վերաբերում է հարցին, որ ՀՀ-ն խնդիրը բարձաձայնել է, բայց ԵԱՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն որևէ արձագանք դեռևս չեն տվել, Գևորգ Պապոյանը նշեց․ «Սա  հարց է, որը խնդիր է առաջացրել մեր գործարարների համար, այդ խնդիրն այս պահին ինչ-որ եղանակով հնարավոր է եղել լուծել, սակայն չի  եղել ինստիտուցիոնալ լուծում։ Կարծում եմ՝ շուտով կլինի ինստիտուցիոնալ լուծում»։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքական ապրանքների նկատմամբ միանգամից «էմբարգո» հայտարարելը մի շարք խնդիրներ կառաջացնի․ Գևորգ Պապոյան

Անի Գրիգորյան

ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ուղևորափոխադրումների վերսկսման հարցը

Անի Գրիգորյան

Երեւանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. ուղիղ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին