15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » «Քաղաքական թեժ աշնան գլխավոր թեմաներից մեկը երևի թե լինի Ամուլսարը»․ Վահագն Թևոսյան
Այլ Լուրեր

«Քաղաքական թեժ աշնան գլխավոր թեմաներից մեկը երևի թե լինի Ամուլսարը»․ Վահագն Թևոսյան

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը

-Այսօր վարչապետ Փաշինյանը BBC-ի «Ծանր զրույց» հաղորդման ժամանակ ասել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ ընդդիմությունն ազատ կարող է արտահայտել իր տեսակետները։ Վարչապետն ասել է, որ շատ ուրախ է, որ այժմ հայաստանյան ընդդիմությունը կարող է շատ ավելի ազատ գործել, քան հեղափոխությունից առաջ։

-Ես հասկանում եմ, որ ձեր հարցը մի քիչ ավելի խորքային է, գուցե դուք նկատի ունեք, թե ո՞ւմ ենք մենք դիտարկում ընդդիմություն։ Էս արագայում էլ պատասխանները կարող են տարբեր լինել, որովհետև դասական իմաստով Հայաստանում քաղաքական դաշտ ձևավորված չէ հենց թեկուզ մոդելների միջև պայքարի առումով, և գործնականում մենք չունենք ձևավորված վերջնականորեն և արտահայտված գաղափարախոսական ուղղությունների տեսակետից այն քաղաքական միավորումները, որոնք կարող են ասել՝ մենք այ էս մոդելն ենք պատկերացնում երկրի կառավարման, շուկայի կայացման, սոցիալական օժանդակությունների, չգիտեմ, պետականի ու մասնավորների սեփականության չափաբաժինների համամասնության առումով։ Այս պարագայում դժվար է ասել, թե ով է ընդդիմություն էն քաղաքականությանը, որը վարում են իշխանությունները։ Ուստի ամենահեշտ պատասխանն այն է, որ ով քննադատում է իշխանություններին, համաձայն չէ կիրարկվող մոդելների, կառավարման ձևի, գոյություն ունեցող համակարգի հետ, բոլորը ընդդիմություն են, եթե դրանք քաղաքական միավոր են։

-Ձեր կարծիքով այն իրավիճակում, որտեղ ընդդիմություն չկա և չի էլ ուրվագծվում, թե երբ կլինի ընդդիմություն, հավանական չի՞ դառնում հեղափոխական մթնոլորտը, որը նորից կառաջնորդի այս դեպքում ինչ-որ մեկը և կարող է իշխանություն փոխել։

-Հայաստանում պերմանենտ եղել է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացուն հնարավորություն չի տրվել ընտրություն կատարել ի օգուտ ինչ-որ կոնկրետ կառավարման մոդելի կամ գաղափարախոսության։ Չեմ խոսում, որ ընդհանրապես նորմալ ընտրություն կատարելու հնարավորություն չի տրվել նույնիսկ անձերի մասով։ Գաղափարախոսության մասով՝ ընդհանրապես։ Մենք ունեցել ենք մի քանի կուսակցություն, հիմնականում ավանդական կուսակցությունները, որոնք ունեցել են հստակ դիրքավորում՝ պահպանողական և անկախության առաջին փուլում ձևավորված կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, որը որոշակիորեն գաղափարախոսության կրող էր և հակադրվում էր ծայրահեղ պահպանողականությանն ու ազգայնականությանը։ Բայց նույնիսկ այս պարագայում Հայաստանում միշտ եղել են այնպիսի շրջափուլեր, երբ գոյություն ունեցող համակարգը առանց իրական գաղափարախոսության կամ եթե նույնիսկ ֆորմալ առումով այդ գաղափարախոսությունը կրել է առանց այն սպասարկելու, էն աստիճանի է անհանգստություն առաջացրել հանրության լայն զանգվածների մոտ, որ ավելի շուտ առաջացել է այդ մեկին փոխելու խնդիրը, ոչ թե մի արդյունավետ մոդելը մեկ այլ արդյունավետ մոդելով փոխելու։ Էս պարագայում էն, ինչ որ մենք հիմա ունենք, էդ նույն պերմանենտ շարունակականությունը փոխելու հնարավոր է։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ որոշակիորեն քաղաքական դաշտի կայունացման սաղմերն են քցվում հող և նույնիսկ վարչապետի էն հայտարարությունը, որ իզմերի ժամանակը չէ, ես այնքան էլ համաձայն չեմ այդ ձևակերպման հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև չենք կարող դուրս շպրտել մի բան, որը ցանկացած մարդու բնորոշ է։ Այսինքն, եթե դու պատկերացնում ես, որ հանրային տրանսպորտը պետք է լինի պետական, մյուսը պատկերացնում է, որ հանրային տրանսպորտը պետք է լինի մասնավոր սպասարկման ենթակա, սրանք արդեն իզմեր են։ Եվ պետք է այդ ձևակերպումներով առաջ շարժվել, որպեսզի մարդը, որի կողմնակիցն է, որոշում կայացնի, թե ինքը կուզե՞ր իր քաղաքում հանրային տրանսպորտը պետական լիներ, թե կուզի լիներ մասնավոր և ընտրի այդ քաղաքակն ուժին, որը կգա և կիրականացնի իր պատկերացումներն իր սեփական քաղաքի մասին։ Այս պարագայում մենք ունենք, այո, որոշակի բարդություններ, բայց արդեն ձևավորվում են դաշտում ուժեր, դանդաղ և սաղմնային փուլում գտնվող, բայց դա փուլ է, որը քաղաքական դաշտի կազմաքանդման հետևանքով առաջացած անախորժ միջավայրից հետո շատ նորմալ պրոցես է։ Եվ այդ ամենը պետք է հերկել, ցանել, սպասել ծլի հետո հնձել: Ամեն դեպքում, երբ վարչապետը դա ասում էր, ասում էր գործող միջավայրի մասին, որն էդ պահին նորմալ էր։ Բայց դա նորմալ չէ, եթե մենք կարծում եմ ընդհանրապես որդեգրենք այդ քաղաքականությունը։ Բայց դա հնարավոր չէ։ Եթե մենք ուզում ենք քաղաքական ուժերը հաղթեն և քաղաքական ուժերին ձայն տան, ապա, այո, դա պետք է լինի իզմերին տրվող ձայն։

-Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական թեժ աշունը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

-Նույն կերպ, ինչպես քաղաքական թեժ գարունը եղավ կամ թեժ ամառը եղավ։

-Նկատի ունեմ ո՞ր խնդիրները կբարձրացնեն այն քաղաքական ուժերը, որոնք ընդդիմանում են Փաշինյանին։

-Սովորաբար ոչինչ չի փոխվում և այս պարագայում մենք քաղաքական առողջ քննադատություն ենք դիտարկում միայն այն քաղաքական միավորների կողմից, որոնք մեզ հետ միասին եղել են հեղափոխության ակունքներում, գուցե ինձնից էլ շատ և՛ որոնք ցավ են ապրում, և՛ շահագրգիռ են, որպեսզի հեղափոխական արժեքները հաղթանակեն, և հեղափոխության բերած նոր իրականությունը որոշակի բարեփոխումներ իրականացնի հնարավորինս արագ տեմպերով։ Եվ այդ տեմպերի դանդաղումը կամ նախատեսված մոդելների չեղարկումն այլ մոդելներով կամ ինչ-որ կերպ ադապտացիան գործող իրականությանը, որովհետև մենք հասկանում ենք, որ շատ դժվար կլինի ինչ-որ բանից ձերբազատվել, որովհետև կարող են համակարգեր քանդվել և ի տարբերություն մեզ քննադատողների կարծում ենք, որ էդ համակարգերը քանդելիս կարող ենք մնալ տակը։ Քննադատողները կարծում են, որ չենք մնա տակը, իրենք գիտենք ձևը։ Այ, որ գիտեն ձևը, իրենք հաջորդ ընտրություններին իրենք կհամոզեն, կգան և իրենց իմացած ձևով կիրականացնեն, մենք կքննադատենք, ու դա նորմալ է։ Մնացած առումով այդ վիրավորանքները, ոչ թե քննադատությունները պայմանավորված են ամենախոցելի, օբյեկտիվորեն խոցելի հանգամանքներով և արհեստականորեն ստեղծված։ Էդ արհեստական ստեղծվածներն էդ պարգևավճարներն են, անփորձությունն է, էդ մանր մունր բաները, որոնք ընթացքում առաջանում են ու չորս օրյա քննարկման կյանք են ունենում, հետո անցնում են։ Գլխավորներից երևի թե Ամուլսարն է։

-Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ տնտեսության հավանական անկումը Հայաստանում կարող է հանգեցնել ներքաղաքական ֆորս մաժորների։

-Մի երկու շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանին համակիր կուսակցություններից մեկի առաջնորդն ասում էր, որ մի երկու շաբաթ ժամանակ մնաց, որ Հայաստանում սով սկսվի։ Այդ կանխատեսումները փորձը ցույց է տալիս և դա բոլորի համար է տեսանելի, որ դրանք խոսքեր են, պիտի ասվեն։ Այն կարգավիճակում, որում դատակաիրավական առումով գտնվում է Ռոբերտ Քոչարյանը, պիտի էդ տեքստը ասի, ես ենթադրում եմ, որ ցանկացած մարդ ինքնապաշտպանական բնազդով պայմանավորված պիտի ինչ-որ բան ասի։

-Իսկ Արթուր Վանեցյանն ասում է, որ մենք կանք այս իշխանության համար հզոր և վախենալու ընդդիմություն։

-Լավ, թող ասի Վանեցյանը։ Վանեցյանը հենց այն է, ինչը ես համարում եմ, որ չկա ընդդիմություն։ Չքննարկենք Վանեցյանին, այ էդքան քիր վախենալու է Վանեցյանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանցիները դժգոհում են, որ վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. ԱԺ պատգամավոր

Անի Գրիգորյան

Դեռ մտմտում եմ՝ մասնակցե՞լ, թե ոչ․ Վահագն Թևոսյանը կարող է տեղափոխվել Հանրային հեռուստառադիոյի խորհուրդ

Նատա Հարությունյան

Պատգամավորները դժգոհ չեն ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից․ Թևոսյանը՝ քննարկման մանրամասների մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին