21 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91820.8 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում. Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն

Քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում. Վիգեն Խաչատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Հայաստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մրցակից քաղաքական ուժի առկայության կարիք է տեսնում: Նրա համոզմամբ՝ վերացել են այն ժամանակները, երբ տարբեր ուժեր, քաղաքականություն մտնելով որոշակի օգուտներ, արտոնություններ էին ստանում, ժողովուրդն ավելի պահանջատեր է, հետևաբար նվազել է քաղաքականություն մտնելու որոշ ուժերի մոտիվացիան: Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց Երևանում քաղաքական հավաքին՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ:

«Հերթական ընտրություններին ո ՞ւմ պետք է ընտրենք, ընտրություն պետք է ունենա ՞նք, թե  ո ՞չ: «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է մրցակից տեսնի։ Ինչո՞ւ է ամայացել քաղաքական դաշտը»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ նախկինում թե ընդդիմությունն էր կեղծ, թե իշխանությունը: Խաչատրյանի կարծիքով՝ նախկինում եղել է մեկը, մի շրջանակ, որոնց համար մյուս ուժերը  բաժին են տվել, «Օրինակ 100 հազար ձայն են ստացել ժողովրդից, գնացել այդ ձայները ծախել են, ստացել բիզնես, շենք: Հիմա այդ «ֆայլա բազարը», որից պրոֆեսիոնալները դուրս մղվեցին, վերջացավ: Հիմա, երբ մենք հստակ ասում ենք՝ թույլ չենք տալու, որ գան իշխանությունում հարստանան, իշխանության գնալու մոտիվացիան  թուլացել է: Քաղաքական ուժերը չեն կարող գնալ՝ օգտվելու, վերջացել է այդ ժամանակը: Հիմա իրականում քաղաքական ուժերի ձևավորման նոր փուլ է սկսվել Հայաստանում»,-ասաց Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ իրենց հավաքի արդյունքում պետք է ստեղծվի հարթակ, որ կնպաստի այդ ուժերը ձևավորմանը: Խաչատրյանի կարծիքով՝ այն մարդիկ, ովքեր գործում են Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու և իշխանությունը տապալելու համար, նրանք գործում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ ուզում են հիասթափեցնել հասարակության այն շերտին, որ ուզում է ազգ դառնալ:

Նմանատիպ Հոդվածներ

Մինասյանն ու Վանեցյանը չեն պատասխանել հարցերին՝ ի՞նչ եղավ Մինասյանի հիմնած հիմնադարամը, և ինչու՞ է Վանեցյանը թաղված բիզնեսի մեջ․ Վիգեն Խաչատրյան

Աշխեն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է հրավիրել. մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը

Աշխեն

Տեսնո՞ւմ եք, չէ՞ կորոնավիրուսի պատճառով ինչ խոցելի ենք մենք բոլորս, ինչքան զրո է ունեցվածքը, զոռբայությունը․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին