6 C
Yerevan
28 Հոկտեմբերի, 2020
108995.2 By Google Analytics 27.10.2020
Գլխավոր » Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»
Աշխարհ

Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»:

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հռչակագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։ 

Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»։

Հռչակագիր

Սեպտեմբեր 21, 2020

Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և

հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգտոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգտոնի հանրային դպրոցների Դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, և

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար,

շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։

Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին