-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Քաղաքացիները մեզ ասում են՝ եթե հիմա գնաք, երկիրը թողնելով անհայրենիքներին, ուրեմն դավաճան եք․ Արթուր Հովհաննիսյան
Այլ Լուրեր

Քաղաքացիները մեզ ասում են՝ եթե հիմա գնաք, երկիրը թողնելով անհայրենիքներին, ուրեմն դավաճան եք․ Արթուր Հովհաննիսյան

New Armenia. am- ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

-Վարչապետի երեկվա գրառումից հետո եղան մարդիկ, ովքեր լքեցին խմբակցությունը։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ գրառումը: Մանդատներ դնելը կամ Իմ Քայլից դուրս գալը ոմանք համարում են առնետավազք, համակարծի՞ք եք։ Սա պատասխանատվությունից խուսափելու միջո՞ց է, որն օգտագործում են Ձեր թիմակիցները։

-Գրառման բովանդակությունը, այո՛, լայն քննադատության առիթ դարձավ։ Ճանաչելով վարչապետին և մեր քաղաքական թիմի արժեքներն ու մոտեցումները՝ անհնարին եմ համարում մեր կողմից որևէ քաղաքացիական բախման հրահրում։ Կոշտ վերաբերմունք պետք է դրսևորվի ժողովրդի իշխանությունը զավթել ցանկացող անձերի ու խմբերի նկատմամբ, բայց բացառապես սահմանադրականության տիրույթում։

Այս պահին համար մեր առաջնահերթությունը մեր պետության կայունացումն է ու ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդումը։ Դրանից հետո կգա բոլոր մանրամասների մանրակրկիտ քննարկման և պատասխանատվության ժամանակը։ Եվ չի կարող լինել մի իրավիճակ, երբ հնարավոր են որևէ ձևի պատասխանատվությունից խուսափելու տարբերակներ։

-Ձեր թիմում հիմա ի՞նչ վիճակ է, շա՞տ են այն լքել ցանկացողները, պարո՛ն Հովհաննիսյան։ Դուք կա՞ք այդ ցանկում։

-Ծանր հոգեբանական վիճակ՝ առաջին հերթին պայմանավորված պատասխանատվության զգացումով։ Խմբակցությունը լքել և մանդատը վայր են դրել, կամ դրա մասին հայտարարել են 4 հոգի, և դա բնավ չի նշանակում, որ կա ցուցակ դուրս եկողների։ Իսկ ես կամ միայն այն մարդկանց ցուցակում, որոնք ամեն ինչ պետք է անեն երկրում կայունություն հաստատելու համար։

— Նոյեմբերի 10-ից իշխանության ներկայացուցիչներից  շատ քչերը ու կցկտուր են խոսում, ինչո՞ւ հանրության, ձեզ վստահող մարդկանց հետ չեք  խոսում, վախենու՞մ եք, թե՞ ասելիք չունեք։

-Մարդու ամենամեծ թշնամին վախն է։ Հանրության հետ խոսելուց առաջ պետք է իրավիճակի հստակ վերլուծություն՝ իր լուծումներով։ Առաջիկա 2-3 օրվա ընթացքում  մենք կհրապարակենք երկրում կայունություն հաստատելու ճանապարհային քարտեզը։ Իսկ հանրության հետ մենք զրուցել ու զրուցում ենք փողոցներում, բակերում, դեմ առ դեմ․ սոցիալական հարթակները այդ տեսակ զրույցների տեղը չեն։ Եվ ասեմ, որ Ֆեյսբուքից դուրս մեր քաղաքացիները մեզ ասում են՝ եթե հիմա գնաք կամ հետ կանգնեք՝ երկիրը թողնելով անհայրենիքներին, ուրեմն դավաճան եք։

-Ձեր քաղաքական թիմն ի վիճակի՞ է կայունացնել երկրում տիրող իրավիճակը։

-Երկրի կայունացումը այլընտրանք չունի։ Եվ այդ կայունացման առաջին քայլը երկխոսությունն է թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ուժերի և անհատների հետ։ Մենք հենց այսօր նախաձեռնեցինք երկխոսության մեկնարկը, սակայն ԱԺ ընդդիմադիր ուժերը փաստացի մերժեցին երկրի գլխավոր դահլիճում, ուղիղ եթերով, ժողովրդի աչքի առաջ երկխոսություն ծավալել, ինչը  բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մենք միասնական ենք եւ պատրաստ ենք տեր կանգնել բոլոր անհաջողություններին. պատգամավոր

Նատա Հարությունյան

Պատերազմի ժամանակ «խառնակիչների» նկատմամբ օրենքն ավելի խիստ պետք է գործի․ Արթուր Հովհաննիսյան

Անի Գրիգորյան

Բավականին հագեցած ու թեժ ԱԺ քառօրյա ունեցանք․ Արթուր Հովհաննիսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին