29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » Քաղաքացիները նշել են, թե որ կուսակցությունների օգտին կքվեարկեին ԱԺ ընտրություններում
Սոցիալական

Քաղաքացիները նշել են, թե որ կուսակցությունների օգտին կքվեարկեին ԱԺ ընտրություններում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում իրականացված հարցման մասնակիցները նշել են, թե որ կուսակցությունների կամ քաղաքական ուժերի օգտին կքվեարկեին, եթե Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին՝ եթե Հայաստանի ԱԺ ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, որ կուսակցության օգտին կքվեարկեին. Հարցվածների 55%-ը նշել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 6%-ը նշել է, որ կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 4%-ը»,- նշեց Նավասարդյանը:

Այլ կուսակցությունների օգտին կքվեարկեր քաղաքացիների 2-ից ցածր տոկոսը:

Հարցումներն իրականացվել են հեռախոսազանգերի միջոցով: Հարցման մասնակիցների քանակը 1002 անձ է: Հետազոտության այլընտրանքային սխալը՝ 3%: Ընտրանքը ներկայացուցչական է՝ ըստ Հայաստանի Հանրապետության սեռատարիքային կազմի և բնակության վայրի: Հետազոտությունն իրականացվել է հունիսի 10-27-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին